Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱրմենՏել»-ն ավարտել է 3G ցանցի արդիականացումը Դիլիջանում
18/11/2013 11:04
Կիսվել

«ԱրմենՏել»-ն ավարտել է 3G ցանցի արդիականացումը Դիլիջանում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Դիլիջան քաղաքում  3G ցանցի արդիականացման աշխատանքների ավարտի մասին:  Ժամանակակից սարքավորումների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնվել է գրեթե 30 քմ. կիլոմետրով, իսկ  ծածկույթի որակը՝ երեք անգամ: 

«ԱրմենՏել» ընկերության կողմից կազմակերպված մամլո-շրջագայության ընթացքում ընկերության տեխնիկական բլոկի ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրել են Beeline 3G ցանցի ծածկույթի քարտեզը և  արագության հնարավորությունները:

«Կարծում ենք, որ Beeline ծառայությունները մեր բաժանորդների համար առաջին հերթին պետք է լինեն հարմար և մատչելի, ինչն ապահովվում է մեր շահավետ սակագնային փաթեթների ընտրությամբ՝ առաջարկների հարմարավետության և կապի որակի համադրությամբ: Մեզ համար շատ հաճելի է, որ ամանոյա արձակուրդների և տոների նախաշեմին մեր երկրի ամենաճանաչված հանգստյան գոտիներից մեկը ապահովված կլինի 3G որակյալ կապով, իսկ հանգստացողները կարող են առավելագույն հարամարավետությամբ օգտվել Beeline ժամանակակից կապի ծառայություններից»,- նշել է  «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2013թ-ի 3-րդ եռամսյակում իրականացրել է բջջային ցանցի ընդլայմանն աշխատանքներ ոչ միայն մայրաքաղաքում, այլև շրջաններում: Մասնավորապես, իրականացվել են աշխատանքներ Սյունիքի մարզի Խնածախ և Վաղատուր համայնքներում: Ս.թ. հոկտեմբեր ամսին Beeline 3G ցանցը գործարկվել է Լոռու մարզի Միխայլովկա և Պրիվոլնոյե համայնքներում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52