Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ինժեներական կրթության հեռանկարները` Հայաստանի դպրոցներում
21/11/2013 14:10
Կիսվել

Ինժեներական կրթության հեռանկարները` Հայաստանի դպրոցներում

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում հրավիրվել է կոնֆերանս` «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով: 

Կոնֆերանսի հիմնական նպատակն առկա ինժեներական ծրագրերը ներկայացնելն ու Հայաստանի դպրոցական ինժեներական կրթության կարևորության շուրջ հետաքրքրված բոլոր կողմերին համախմբելն էր: 

«Նման համախմբումն անհրաժեշտ է առկա մտավոր ներուժն օգտագործելու, Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում: Այս հարցում մեզ կօգնի հատկապես ռոբոտաշինության զարգացումը, որն էլ կհանդիսանա մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկը», – նշել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Դպրոցական տարիքում ստացած գիտելիքները մնայուն են: Կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելու մեր ձգտումը կարևոր առաքելություն ունի: Այն ռոբոտաշինությամբ հետաքրքրված սովորողների շրջանում կմեծացնի բացահայտելու և նորը ստեղծելու ձգտումը: Այս ամենին հասնելու համար, հարկավոր է ապահովել զարգացած ինժեներական մտքով սերունդների հերթափոխ», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված` ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգը, ամփոփվել է կրթական անիմացիաների և խաղերի ստեղծման մրցույթը: Ցուցադրվել են նաև ԻՏՁՄ կողմից իրականացվող` «Ռոբոտներն առօրյայում»  գաղափարների մրցույթի մասնակից նախագծերը:

Միջոցառման ընթացքում, «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում, խմբակավարներին տրամադրվել են ռոբոտ կոնստրուկտորային կոմպլեկտներ:

Ծրագրի իրականացման նպատակով միայն 2013թ-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 30 միլիոն դրամ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52