Nissan-ը 2027 թվականի Z մոդելում թաքցրել է հինգ «զատկական ձու»
Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է 2027 թվականի նոր Nissan Z մոդելը։ Այս տարբերակի առանձնահատկությունն այն է, որ այն ներառում է մի շարք թաքնված հղումներ Z շարքի նախորդ սերունդներին։
Նոր Z-ի առջևի հատվածում տեղադրված է բաժանված ռադիատորի ճաղավանդակ, որը հիշեցնում է դասական Nissan 240Z մոդելի լուծումը։ Nissan-ում նշել են, որ ինժեներներին հաջողվել է ոչ միայն պահպանել նախորդ մոդելի ոճային առանձնահատկությունները, այլև ապահովել օդամուտքի արդյունավետ սառեցման հնարավորությունները։
Կափարիչի վրա տեղադրված «Z» խորհրդանիշը ևս մեկ հղում է պատմական Z շարքին՝ հիշեցնելով S30, S130, Z31 և Z32 սերունդները։
Մեքենայի 19-դյույմանոց անվահեծերը ևս համարվում են «զատկական ձու»։ Դրանք ստեղծվել են 1980-ականներին արտադրված Nissan 300ZX մոդելի անվահեծերի ոճով, սակայն ստացել են ժամանակակից ձևավորում։
Ընկերության տվյալներով՝ բարակ ճառագայթների կիրառումը թույլ է տվել ավելի ընդգծված ցուցադրել դրանց հետևում գտնվող խոշոր արգելակային մեխանիզմները։
Թափքի համար ընտրվել է հատուկ կանաչ երանգ, որը ևս ոգեշնչված է 240Z մոդելով։ Գնորդներին կառաջարկվի նաև բաց դարչնագույն սրահ, որը բնորոշ էր S30 սերնդին։
Բացի այդ, բոլոր նախորդ սերունդներին նվիրված հղումներ կան նաև մուլտիվահանակում։ Մեքենայի գործարկման պահին էկրանին սկզբում ցուցադրվում են Nissan Z-ի նախկին տարբերակները, որից հետո համակարգն անցնում է սովորական աշխատանքային ռեժիմի։
Մոդելի շարժիչային գամման ներառում է 3,0 լիտր աշխատանքային ծավալով երկակի տուրբո լիցքավորմամբ շարժիչ, որը զարգացնում է մինչև 400 ձիաուժ հզորություն։ Nissan Z Nismo տարբերակում հզորությունը հասնում է 420 ձիաուժի։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

