Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Mercedes-ը ներկայացրել է նոր AMG GLE և GLS մոդելները՝ նոր շարժիչով
18/06/2026 12:25
Կիսվել

Mercedes-ը ներկայացրել է նոր AMG GLE և GLS մոդելները՝ նոր շարժիչով

Mercedes-ը ներկայացրել է նոր Mercedes-AMG GLE 63 S և GLS 63 S մոդելները։ Երկու ավտոմեքենաներն էլ արտաքինից գրեթե չեն տարբերվում ստանդարտ GLE և GLS տարբերակներից։ Առաջին քրոսովերը ստացել է մգեցված ռադիատորի ճաղավանդակ և վերափոխված օդամուտքեր։ GLE մոդելի համար նախատեսվել են 22-դյույմանոց անվահեծեր, իսկ GLS-ի համար՝ 23-դյույմանոց։ Սրահում հայտնվել են նոր ածխաթելային (կարբոնային) հարդարում և AMG սպորտային ղեկ։

Գլխավոր փոփոխությունը թաքնված է քրոսովերների շարժիչային հատվածում։ GLE-ն և GLS-ը ստացել են նոր 4-լիտրանոց երկտուրբինային շարժիչ։ Հետաքրքիր է, որ այն զարգացնում է 603 ձիաուժ, ինչը նույն ցուցանիշն է, ինչ նախորդ շարժիչինը։ Սակայն նոր ուժային ագրեգատн առանձնանում է ավելի բարձր վառելիքային արդյունավետությամբ և ավելի արագ արձագանքմամբ։ Այն համալրված է նաև 48-վոլտանոց ստարտեր-գեներատորով, որը նպաստում է վառելիքի ծախսի նվազեցմանը։

Ռեգո Ինշուրանս

Երկու քրոսովերներն էլ համալրվում են նորագույն 9-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով և լիաքարշակ համակարգով, որը թույլ է տալիս փոխել ոլորող մոմենտի բաշխման բնույթը։ GLE մոդելը 0-100 կմ/ժ արագանում է 3.6 վայրկյանում, իսկ GLS-ին դրա համար անհրաժեշտ է 3.9 վայրկյան։

Յուրաքանչյուր քրոսովեր համալրված է օդային կախոցով, որը լրացվել է ադապտիվ ամորտիզացիայով և աշխատանքի մի քանի ռեժիմներով։ Այն կարող է համապատասխանաբար 10 մմ-ով նվազեցնել կամ մինչև 55 մմ-ով բարձրացնել ճանապարհային լուսանցքը։

Mercedes-Benz-ը դեռևս չի հրապարակել նոր մոդելների գները։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12