Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 427.00-4.00
OIL:  BRENT - 78.16-0.50 WTI - 75.33-0.21
COMEX:  GOLD - 4309.20-0.69 SILVER - 70.70+1.14
COMEX:  PLATINUM - 1761.60-2.09
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.57+0.17 EUR/GBP - 1.1519-0.78
FOREX:  EUR/USD - 1.1519-0.78 GBP/USD - 1.3314-0.81
STOCKS RUS:  RTSI - 1076.11-1.05
STOCKS US: DOW JONES - 51492.55-0.98 NASDAQ - 26021.66-1.34
STOCKS US: S&P 500 - 7420.10-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 71053.49+1.65 TOPIX - 4068.18+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81-1.59 SSEC - 4090.48-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10508.61+0.14 CAC40 - 8430.79-0.20
STOCKS EUR:  DAX - 24934.67+0.10
18/06/2026  CBA:  USD - 368.19+0.13 GBP - 487-6.64
18/06/2026  CBA:  EURO - 422.02-4.82
18/06/2026  CBA:  GOLD - 51397+90 SILVER - 826.32-6.46
Volkswagen-ի գոյությունը հայտնվել է վտանգի տակ
18/06/2026 16:53
Կիսվել

Volkswagen-ի գոյությունը հայտնվել է վտանգի տակ

Ներքին հարցման արդյունքները բացահայտել են Volkswagen Group ավտոկոնցեռնի չափազանց բարդ վիճակը։ Կառավարման խորհրդի ինը անդամներից վեցը կարծում են, որ ընկերության գոյության համար իրական վտանգ կա, իսկ մնացած երեքը իրավիճակը բնութագրել են «լարված»։ Այդ մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով ապրիլին վերահսկիչ խորհրդին ներկայացված ուսումնասիրության արդյունքներին։

Ինչպես գրում է Die Welt-ը, հարցումն անցկացվել է անանուն ձևաչափով։ Հոդվածի համաձայն՝ կառավարման խորհրդի բոլոր անդամները համակարծիք են եղել, որ կոնցեռնն այլևս չունի կենսունակ բիզնես մոդել։

Բացի այդ, ղեկավարները միաձայն ընդունել են, որ ընկերության ներկայիս ռազմավարությունը չինական և հյուսիսամերիկյան շուկաներում կայուն չեն։

Միևնույն ժամանակ, խորհրդի անդամները չեն կարողացել ընդհանուր դիրքորոշում ձևավորել կոնցեռնի հետագա զարգացման վերաբերյալ, որի կազմում են ընդգրկված Volkswagen, Audi, SEAT, Cupra և Škoda ապրանքանիշերը։

Ռեգո Ինշուրանս

Die Welt-ի տվյալներով՝ չորս ղեկավարներ ընդունել են, որ կառավարման խորհրդում չկա համաձայնություն առանցքային հարցերի շուրջ, ևս չորսը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ միասնական մոտեցումը պահպանվում է։ Լիակատար միաձայնության տարբերակը չի ընտրել ոչ ոք։

Այսօր Volkswagen-ին սպասվում է բաժնետերերի բարդ տարեկան ժողով, որի ընթացքում ներդրողները մտադիր են ուժեղացնել ճնշումը ընկերության ղեկավարության վրա։

Die Welt-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողի շահույթն այս տարվա առաջին եռամսյակում կրճատվել է ավելի քան մեկ քառորդով։ Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ավտոկոնցեռնի զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 28.4%-ով։

Հոդվածում նշվում է նաև, որ շարունակում են քննարկվել Գերմանիայի Emden, Zwickau և Hanover քաղաքներում գտնվող գործարանների, ինչպես նաև Audi-ի Neckarsulm գործարանի հնարավոր փակման հարցերը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

18/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.19
+0.13
Եվրո (EUR)
422.02
-4.82
Ռուբլի (RUR)
5.0067
-0.029
Լարի (GEL)
138.94
+0.18
51397
+90
Արծաթ
826.32
-6.46