Բիզնես

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
Airbus-ի և Thales-ի միավորումը․ ինչու Եվրոպայի տիեզերական դաշինքը չի կարող հասնել SpaceX-ին
06/07/2026 15:29
Կիսվել

Airbus-ի և Thales-ի միավորումը․ ինչու Եվրոպայի տիեզերական դաշինքը չի կարող հասնել SpaceX-ին

Գերմանական OHB տիեզերական ընկերության գլխավոր տնօրեն Մարկո Ֆուկսը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Airbus-ի, Leonardo-ի և Thales-ի միավորումը կթուլացնի մրցակցությունը, սակայն եվրոպական կորպորացիաներին չի օգնի մրցակցել ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերության հետ։

2025 թվականի հոկտեմբերին եվրոպական ավիաշինական Airbus կորպորացիան, իտալական Leonardo կոնցեռնը և ֆրանսիական պաշտպանական Thales ընկերությունը ստորագրեցին համատեղ կորպորացիա ստեղծելու մտադրության մասին համաձայնագիր։ Նախատեսվում է, որ նոր կառույցը կդառնա Եվրոպայի առաջատար խաղացողը տիեզերական շուկայում։

«Սա կոնսոլիդացիա է, որը նվազեցնում է մրցակցությունը։ Դա լավ չէ եվրոպացիների, հարկատուների և եվրոպական շուկայի առաջարկի համար», – նշել է Ֆուկսը։

Ինչպես հաղորդում է Financial Times-ը, Airbus-ը, Thales-ը և Leonardo-ն պատրաստվում են պաշտոնական հակամենաշնորհային դիմում ներկայացնել եվրոպական մրցակցային վերահսկող մարմիններին։

Ֆուկսի խոսքով՝ միավորված ընկերությունը չի կարող մրցակցել SpaceX-ի հետ, քանի որ ամերիկյան ընկերությունը հիմնականում զբաղվում է հրթիռային արձակումների և արբանյակային կապի ծառայությունների մատուցմամբ, ոչ թե եվրոպացի պատվիրատուների համար արբանյակների արտադրությամբ։

Նա հավելել է, որ Եվրոպայում Իլոն Մասկի քննադատները հաճախ նրան անվանում են «չար Իլոն»։

«Սա հետաքրքիր թեմա է, սակայն այստեղ՝ Եվրոպայում, «չար Իլոն» չկա։ Այստեղ պարզապես ստեղծվում է մենաշնորհ», – հայտարարել է Ֆուկսը։

OHB-ի գլխավոր տնօրենի կարծիքով՝ ընկերությունների միավորումը կնվազեցնի մրցակցությունն այն ծրագրերում, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական տիեզերական գործակալության, Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության անդամ երկրների կառավարությունների կողմից։

Նրա գնահատմամբ՝ դա կհանգեցնի նման նախագծերի մրցույթներում հուսալի մասնակիցների թվի կրճատման, ինչի հետևանքով կաճեն հարկատուների ծախսերը։

Ֆուկսը նաև նշել է, որ այս գործարքի ֆոնին Գերմանիան հրաժարվել է մի շարք համատեղ պաշտպանական նախագծերից և սկսել է մեծացնել սեփական ռազմական ներուժը։

«Ընդհանուր պատկերն այն է, որ Գերմանիան զինվում է, բայց չի ցանկանում վախեցնել իր հարևաններին։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է այս միավորումը․ լավ, մենք հրաժարվում ենք ինքնաթիռների որոշ նախագծերից, սակայն դրա փոխարեն միասին լավ բան ենք անում տիեզերական ոլորտում», – եզրափակել է Մարկո Ֆուկսը։

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67