Chery-ն և Jaguar Land Rover-ը ներկայացրել են նոր Freelander 8 ամենագնացը
Չինաստանում պաշտոնապես ներկայացվել է նոր Freelander 8 ամենագնացը։ Արտադրողը հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցից երևում է, որ ավտոմեքենան ներքին շուկայում հասանելի կլինի հինգ հիմնական գունային տարբերակով։ Բացի այդ, նախատեսված են թափքի ևս երեք բացառիկ գույներ, որոնք կարտադրվեն սահմանափակ քանակով։ Լուսանկարները նաև ցույց են տալիս, որ սերիական Freelander 8-ը գրեթե չի տարբերվում իր նախատիպից։
Chery-ն հայտնել է, որ ամենագնացը կստանա հիբրիդային ուժային համակարգ՝ հիմնված 1.5-լիտրանոց տուրբոշարժիչի վրա, որն արտադրում է մինչև 156 ձիաուժ։ Այս շարժիչը նախատեսված է բացառապես մոտ 60 կՎտ⋅ժ տարողությամբ մարտկոցը լիցքավորելու համար, որը թույլ է տալիս միայն էլեկտրական ռեժիմով անցնել մինչև 221 կմ։ Էլեկտրաշարժիչների տեխնիկական բնութագրերը դեռևս չեն հրապարակվել։
Ամենագնացի երկարությունը, կախված տարբերակից, կազմում է 5118-5185 մմ, լայնությունը՝ 2050 մմ, բարձրությունը՝ 1898 մմ, իսկ անվային բազան՝ 3040 մմ։
Մոդելը շուկա կմտնի վեցտեղանի տարբերակով՝ հարմարավետ նստատեղերով։ Բացի այդ, այն կարող է քարշակել մինչև 2 տոննա զանգված ունեցող կցորդ։
Freelander 8-ը դիրքավորվում է որպես պրեմիում դասի ամենագնաց։ Այն համալրված է 896-ալիքային LiDAR սենսորով և Huawei-ի մշակած ինքնավար վարման համակարգով։
Ստանդարտ համալրման մեջ ներառված է նաև i-ATS խելացի համակարգը, որը կառավարում է շասսին և առաջարկում է արտաճանապարհային երթևեկության մի քանի հատուկ ռեժիմ։
Ավտոմեքենան ունի երեք դիֆերենցիալ՝ մեխանիկական և վիրտուալ արգելափակումների հնարավորությամբ։ Բացի այդ, Freelander 8-ը կստանա երկխցիկանի օդային կախոց (պնևմատիկ կախոց), որը ներառված կլինի համալրման մեջ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

