Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Land Rover Defender-ը թարմացվել է ոչ այնպես, ինչպես սպասվում էր
08/07/2026 19:45
Կիսվել

Land Rover Defender-ը թարմացվել է ոչ այնպես, ինչպես սպասվում էր

2027 մոդելային տարվա Land Rover Defender-ը ստացել է նոր Vertex բարձրակարգ համալրումը։ Հավանաբար, ավելի վաղ փորձարկումների ժամանակ նկատված նախատիպերը հենց այս տարբերակին էին պատկանում։ Մոդելի մյուս տարբերակները էական փոփոխություններ չեն կրել։ Մեծ Բրիտանիայում Defender-ի մեկնարկային գինը կազմում է 58 655 ֆունտ ստեռլինգ։

Vertex տարբերակը տարբերվում է նոր առջևի և հետևի բամպերներով, որոնք ամենագնացին ավելի ագրեսիվ և հզոր տեսք են հաղորդում։ Բացի այդ, այն ստացել է հետևի հատվածում տեղադրված փոքր սպոյլեր, 22-դյույմանոց անվահեծեր, ավելի մեծ ռադիատորի ճաղավանդակ, նոր կողային շեմքեր և հակամառախուղային լուսարձակներ։ Defender Vertex-ը հնարավոր է պատվիրել նաև 6-տեղանոց սրահով։ Ստանդարտ տարբերակում նստատեղերը պատված են կաշվով, իսկ որպես հավելյալ ընտրանք հասանելի է նաև գործվածքային պաստառապատումը։

Ռեգո Ինշուրանս

Նոր տարբերակը համալրվում է 3,0-լիտրանոց շարքային 6-մխոցանի բենզինային շարժիչով և 48-վոլտանոց «մեղմ հիբրիդային» (P380 MHEV) համակարգով, որը փոխարինել է որոշ շուկաներում այլևս չառաջարկվող 5,0-լիտրանոց V8 շարժիչին։ Այս ուժային ագրեգատն արտադրում է 380 ձիաուժ և 550 Նմ պտտող մոմենտ։

Ինչպես նախկինում, Defender-ը հասանելի է նաև 3,0-լիտրանոց տուրբոդիզելային շարքային 6-մխոցանի շարժիչով, որը զարգացնում է 250 ձիաուժ (D250) կամ 350 ձիաուժ (D350) հզորություն։ Պահպանվել է նաև P400e լիցքավորվող հիբրիդային տարբերակը, որի համակցված հզորությունը կազմում է 404 ձիաուժ։ Մոդելի բոլոր տարբերակները համալրված են լիաքարշակ համակարգով։

Բարձր արտադրողականությամբ Defender Octa տարբերակը շարունակում է օգտագործել BMW-ի 4.4-լիտրանոց երկտուրբո V8 շարժիչը։ Սակայն նոր բնապահպանական ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով բրիտանացի ինժեներները վերամշակել են շարժիչը, ինչի արդյունքում դրա հզորությունը նվազել է մինչև 540 ձիաուժ, իսկ առավելագույն պտտող մոմենտը՝ մինչև 750 Նմ։ Սա նախորդ տարբերակի համեմատ 95 ձիաուժով և 50 Նմ-ով պակաս է։

Արդյունքում Defender Octa-ի արագացումը 0-ից մինչև 100 կմ/ժ այժմ կազմում է 4.4 վայրկյան։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52