Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը
28/07/2026 12:50
Կիսվել

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Օրերս Apple-ը վերադարձրել է աշխարհի ամենաթանկ հրապարակային ընկերության տիտղոսը․ ընկերության բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 1%-ով, ինչի արդյունքում շուկայական կապիտալիզացիան հասել է շուրջ 4.94 տրիլիոն դոլարի՝ գերազանցելով Nvidia-ի 4.83 տրիլիոն դոլար ցուցանիշը։

Տարեսկզբից Apple-ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 22%-ով՝ դառնալով խոշոր կապիտալիզացիայով տեխնոլոգիական ընկերությունների «Հրաշալի յոթնյակ» խմբի լավագույն արդյունքը գրանցած ակտիվը։ Աճը վկայում է ներդրողների տրամադրությունների փոփոխության մասին՝ հօգուտ այն ընկերությունների, որոնք զուսպ են մոտենում արհեստական բանականության ոլորտում ծախսերին։

Վերջին երեք եռամսյակների ընթացքում Apple-ի կապիտալ ծախսերը ոչ թե աճել, այլ նվազել են։ Alphabet-ի և Tesla-ի դեպքում պատկերն այլ է․ երկու ընկերություններն էլ վերջերս հայտարարել են ծախսերի ավելացման մասին։ Alphabet-ը լրացուցիչ կապիտալ է ուղղում ԱԲ ենթակառուցվածքներին, իսկ Tesla-ն՝ ռոբոտաքսիների և ռոբոտաշինության ոլորտում իր ծրագրերին։ Երկու ընկերությունների բաժնետոմսերն էլ էժանացել են ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո։ Հունվարից ի վեր Alphabet-ի բաժնետոմսերն աճել են մոտ 3%-ով, մինչդեռ Tesla-ի արժեթղթերը նույն ժամանակահատվածում կորցրել են շուրջ 30%։

Apple-ի առաջխաղացումը դեպի առաջին հորիզոնական մասամբ պայմանավորված է նաև տեխնոլոգիական ոլորտի ներդրողների ավելի լայն վերաբաշխմամբ՝ ԱԲ ենթակառուցվածքների կառուցման կենտրոնում գտնվող ընկերություններից դեպի այլ ակտիվներ։ Nvidia-ն, որի բաժնետոմսերն այս տարի թանկացել են շուրջ 7%-ով, համաշխարհային շուկայական կապիտալիզացիայի վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում էր անցյալ տարվա հունիսից, երբ առաջ անցավ Microsoft-ից։ Nvidia-ն նաև դարձավ առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հատեց 5 տրիլիոն դոլարի շեմը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52