Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Berkshire Hathaway-ն ավելացրել է Alphabet-ում իր մասնաբաժինը
18/08/2026 15:00
Կիսվել

Berkshire Hathaway-ն ավելացրել է Alphabet-ում իր մասնաբաժինը

Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը երկրորդ եռամսյակում զգալիորեն ավելացրել է Alphabet Inc.-ում՝ Google-ի մայր ընկերությունում, իր մասնաբաժինը։ Հունիսի վերջի դրությամբ ընկերությանը պատկանել է Alphabet-ի գրեթե 106 մլն բաժնետոմս՝ 37.8 մլրդ դոլար արժեքով՝ նախորդ եռամսյակի 57.8 մլն բաժնետոմսի դիմաց։

Alphabet-ն այժմ երրորդ տեղն է զբաղեցնում Berkshire-ի 323.8 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային պորտֆելում՝ Apple Inc.-ից (66 մլրդ դոլար) և American Express Co.-ից (51.3 մլրդ դոլար) հետո։ Պորտֆելի խոշոր ներդրումների թվում են նաև Coca-Cola Co.-ն և Bank of America Corp.-ը։

Երկրորդ եռամսյակում Berkshire-ը մեծացրել է նաև Delta Air Lines-ում և Macy’s Inc.-ում իր մասնաբաժինները, միաժամանակ ամբողջությամբ վաճառելով Constellation Brands-ի բաժնետոմսերը։

Եռամսյակի ընթացքում ընկերությունը գնել է 23.5 մլրդ դոլարի և վաճառել 3.7 մլրդ դոլարի բաժնետոմսեր՝ 14 եռամսյակ անընդմեջ զուտ վաճառող լինելուց հետո։ Berkshire-ի դրամական միջոցները երկրորդ եռամսյակի վերջում կազմել են 364.7 մլրդ դոլար՝ առաջին եռամսյակի վերջի 380.2 մլրդ դոլարի համեմատ։

Ուորեն Բաֆեթը, որը 2026 թվականի սկզբին հեռացել է Berkshire-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից, շարունակում է զբաղեցնել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 143.1 մլրդ դոլար։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58