Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիկտորիա Բեքհեմի բրենդը 17 տարվա ընթացքում առաջին անգամ շահույթ է գրանցել
04/09/2026 17:17
Կիսվել

Վիկտորիա Բեքհեմի բրենդը 17 տարվա ընթացքում առաջին անգամ շահույթ է գրանցել

Victoria Beckham Holdings Ltd.-ն իր պատմության մեջ առաջին անգամ գործառնական շահույթ է ստացել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Ինչպես գրում է լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, 2025 թվականին ընկերության եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է 15%-ով և կազմել 129.8 մլն ֆունտ ստերլինգ (175.8 մլն դոլար)։ Ընկերության հիմնադրումից՝ 2008 թվականից ի վեր, առաջին անգամ այն գործառնական շահույթ է ստացել՝ 7.3 մլն ֆունտ ստերլինգ։ Ընկերության հայտարարության համաձայն՝ դա հաջողվել է ծախսերի խիստ վերահսկողության շնորհիվ։ Ավելի վաղ Victoria Beckham Holdings-ը տարիներն ավարտում էր վնասով, այդ թվում՝ 2024 թվականին գրանցելով 1.6 մլն ֆունտ ստերլինգի վնաս:

Ընկերության տվյալներով՝ Վիկտորիա Բեքհեմի նորաձևության նկատմամբ նկատվել է «բարձր պահանջարկ՝ պատվերով կարված հագուստի, երեկոյան զգեստների և նրբաճաշակ առօրյա հագուստի հատվածներում»։ Ընկերությունը հինգերորդ տարին անընդմեջ երկնիշ աճ է գրանցում եկամուտների առումով, և այս միտումը պահպանվել է նաև ընթացիկ տարվա առաջին կիսամյակում:

Bloomberg-ը նշում է, որ նորաձևության և գեղեցկության ոլորտի շքեղության դասի բրենդները պահանջարկի առումով բարդ իրավիճակում են հայտնվել։ Սպառողները կրճատում են ոչ պարտադիր ծախսերը՝ կյանքի արժեքի աճի և Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով առաջացած աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին։ Դա հատկապես բացասաբար է անդրադարձել տարածաշրջանի առևտրային կենտրոններից մեկի՝ Դուբայի վրա։

Լրատվական գործակալության տվյալներով՝ խոշոր շքեղության խմբերի, այդ թվում՝ LVMH-ի և Hermès International SCA-ի բաժնետոմսերը տարեսկզբից նվազել են ավելի քան 20%-ով՝ ոլորտում արձանագրված անկման ֆոնին։

Victoria Beckham-ի նորաձևության հավաքածուները հայտնի են իրենց մինիմալիստական ոճով և «լուռ շքեղության» գեղագիտությամբ։ Հոդվածի համաձայն՝ վերջին շրջանում այս կատեգորիան ավելի կայուն է գտնվել, քան ավելի վառ դիզայնով և խոշոր լոգոտիպերով բրենդները։ Սակայն այս ոլորտում նույնպես ուժեղանում է մրցակցությունը այնպիսի ապրանքանիշերի կողմից, ինչպիսիք են երկվորյակ քույրեր Օլսենների հիմնադրած The Row-ը և Phoebe Philo-ն։ Երկուսն էլ գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում բարձր եկամուտ ունեցող գնորդների շրջանում։

Վիկտորիա Բեքհեմի խոսքով՝ բրենդի կոսմետիկայի գիծը նույնպես գրանցել է իր պատմության լավագույն արդյունքներից մեկը՝ շնորհիվ տոնային միջոցների շարքի։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52