Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Volkswagen-ի աշխատողները տապալել են ղեկավարության փրկության ծրագրերը
08/09/2026 14:06
Կիսվել

Volkswagen-ի աշխատողները տապալել են ղեկավարության փրկության ծրագրերը

Volkswagen AG-ի արհմիութենական ղեկավարները նախազգուշացրել են գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումեին, որ անցած շաբաթ ձեռք բերված վերակառուցման համաձայնագիրը ղեկավարությանը գործողությունների լիակատար ազատություն չի տալիս՝ ազդարարելով աշխատատեղերի և գործարանների շուրջ նոր բախումների մասին, գրում է Bloomberg-ը։

Ինչպես նշվում է հոդվածում, թեև դիտորդական խորհուրդը հավանություն է տվել բարեփոխումների ընդհանուր ուղղությանը, առավել վիճահարույց միջոցներից շատերը դեռ պահանջում են մանրամասն ծրագրեր, լրացուցիչ համաձայնեցումներ և բանակցություններ աշխատողների ազդեցիկ ներկայացուցիչների հետ։

«Մենք տապալել ենք վարչության ծրագրերը: Սակայն մենք դեռ շատ հեռու ենք ավարտից։ Իրական դիմակայությունը հենց հիմա է սկսվում», – Bloomberg-ը մեջբերում է IG Metall արհմիության ղեկավար Քրիստիանե Բենների խոսքերը, որը նաև Volkswagen-ի դիտորդական խորհրդի և դրա գործադիր կոմիտեի անդամ է։

Ռեգո Ինշուրանս

Արհմիութենական առաջնորդները հայտարարել են, որ դիտորդական խորհրդի միաձայն քվեարկությունը Բլյումեին քարտ-բլանշ չի տվել: Եվս մոտ 50 հազար աշխատատեղի նախատեսվող կրճատումն առայժմ մնում է հետագա պլանավորման ուղղենիշ, ոչ թե համաձայնեցված ծրագիր։ Ղեկավարությանը դեռ անհրաժեշտ է հստակ որոշել, թե որտեղ, ինչու և երբ կարող են կրճատվել աշխատատեղերը։ Գործող կոլեկտիվ պայմանագրերը նույնպես շարունակում են ուժի մեջ մնալ։

Ուրբաթ Volkswagen-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում այն բանից հետո, երբ դիտորդական խորհրդի միաձայն քվեարկությունն անակնկալի է բերել ներդրողներին։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ նրանք ակնկալում էին ընկերության ղեկավարության և արհմիությունների միջև հերթական դիմակայությունը։ Բաժնետոմսերի աճն արտացոլել է ներդրողների թեթևությունը՝ վերակառուցման ընդհանուր ծրագրին ցուցաբերված աջակցության կապակցությամբ, թեև առանցքային մանրամասները դեռևս մնում են չլուծված։

Էմդենում, Հանովերում և Ցվիկաուում գտնվող գործարանների, ինչպես նաև Նեկարսուլմում գտնվող Audi-ի ձեռնարկության ապագան նույնպես մնում է անորոշ։ Բոլոր կողմերը պայմանավորվել են առաջիկա տասնամյակում այս արտադրական հարթակներում գործունեությունը շարունակելու կենսունակ տարբերակներ որոնել, սակայն, ինչպես նշում է Bloomberg-ը, ղեկավարությանը դեռ պետք է որոշի, թե կոնկրետ ինչպես են իրականացվելու վերակառուցման նախատեսվող միջոցառումները։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52