Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Արհեստական բանականությունը սովորել է ինքնուրույն վճարել
08/09/2026 14:55
Կիսվել

Արհեստական բանականությունը սովորել է ինքնուրույն վճարել

Բրիտանական Revolut ֆինտեխ ընկերությունը հայտարարել է, որ Visa-ի հետ համատեղ Ֆրանսիայում իրականացրել է արհեստական բանականության (ԱԲ) կողմից նախաձեռնված առաջին պաշտպանված վճարումը։ Գործարքն իրականացվել է փորձարկման շրջանակում։ Ընկերությունները նպատակ են ունեցել ստուգել, թե ինչպես կարող են նման վճարումները գործել իրական գնումների ընթացքում՝ միաժամանակ պահպանելով հաճախորդի համաձայնությունը, թողարկողի վերահսկողությունը և գործող պաշտպանության մեխանիզմները։

Գործնականում ԱԲ գործակալը՝ հաճախորդի թույլտվությամբ, կարող է իրականացնել գնման տարբեր փուլեր, այդ թվում՝ կատարել վճարումը։ Փորձարկման ընթացքում Visa-ի թեստային գործակալը գործարք է նախաձեռնել Cleverbridge վաճառողի մոտ։ Վճարման հաստատման համար օգտագործվել է Visa Payment Passkey (VPP) ծառայությունը։ Ընկերությունում փորձարկումն անվանել են «կարևոր քայլ դեպի արհեստական բանականության վրա հիմնված առևտրի ապագան»։

Revolut-ի տվյալներով՝ փորձարկումը կենտրոնացած էր վճարումների տարածված սցենարների վրա։ Ընկերությունն ակնկալում է, որ արհեստական բանականության տեխնոլոգիաները կօգնեն առօրյա ֆինանսական գործառնությունները դարձնել ավելի պարզ, արագ և հարմարավետ՝ միաժամանակ հաճախորդներին հնարավորություն տալով պահպանել վերահսկողությունը սեփական որոշումների նկատմամբ։

IDram

Visa-ում նշել են, որ գործարքն իրականացվում է գոյություն ունեցող վճարային ենթակառուցվածքի միջոցով։ Այն ներառում է պաշտպանության սովորական մեխանիզմները՝ բանկային քարտերի անվտանգություն, անձի ինքնության ստուգում և խարդախ գործարքների մոնիթորինգ իրական ժամանակում։

Փորձարկումն իրականացվել է այն պայմաններում, երբ սպառողների հետաքրքրությունն աճում է ապրանքների որոնման, համեմատման և գնումների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար ԱԲ գործիքների նկատմամբ։ Revolut-ի վկայակոչած Baromètre du numérique 2026 հետազոտության համաձայն՝ Ֆրանսիայի բնակիչների 51%-ն օգտագործում է գեներատիվ արհեստական բանականության գործիքներ։

Միաժամանակ, նմանատիպ փորձարկում Եվրոպայում արդեն իրականացվել էր։ Մարտին իսպանական Santander բանկը Mastercard-ի հետ համատեղ իրականացրել էր տարածաշրջանում առաջին ամբողջական վճարումը, որը կատարել էր ԱԲ գործակալը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33