Բիզնես

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
«ԱրմենՏել»-ը պարգևատրել է «Ֆորտունա» վիճակախաղի հաղթողներին
22/01/2014 15:47
Կիսվել

«ԱրմենՏել»-ը պարգևատրել է «Ֆորտունա» վիճակախաղի հաղթողներին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրել է «Ֆորտունա» վիճակախաղի հաղթողներին:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline գրասենյակում։

«Ֆորտունա» վիճակախաղի գլխավոր մրցանակը՝ երկսենյականոց բնակարան Երևանում, շահել է Երևան քաղաքի բնակիչ Ս. Ղազարյանը, իսկ երկրորդ մրցանակին՝ Hyundai Tucson ix35 ավտոմեքենային, արժանացել է Գ. Մարգարյանը։ Ուղեգիր 2 անձի համար դեպի Դորտմունդ՝ Բունդեսլիգայի խաղերից մեկին ներկա լինելու համար, Մեծ Բրիտանիայում անգլերեն լեզվի դասընթացին մասնակցության հավաստագիր և MacBook Pro նոութբուք համապատասխանաբար ստացել են Եղվարդի բնակիչ Հ. Համբարձումյանը, Օշական համայնքի բնակիչ Վ. Մկրտչյանը և Երևանի բնակիչ Ա. Աճեմյանը։

«Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բաժանորդներից, ովքեր մասնակցեցին այս խաղարկությանը և շնորհավորել նրանց, ում հաջողությունն այս տարի մի փոքր ավելի շուտ ժպտաց: Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու և հոգատար ընկերություն` մենք փորձում ենք մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ: Հաճելի է, որ մենք կարողացանք մի փոքր ուրախություն պարգևել մեր բաժանորդներին: Ցանկանում են, որ այս նվերները դարձնեն Ձեր և Ձեր մտերիմների կյանքն ավելի վառ և լի տպավորություններով»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ֆորտունա» վիճակախաղն անց է կացվել «ԱրմենՏել» ընկերության կողմից 2013թ.-ի սեպտեմբերի 19-ից մինչև 2014թ.-ի հունվարի 7-ը։ Բջջային ցանցի կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներն անվճար գրանցվելով վիճակախաղին և լիցքավորելով իրենց բջջային հեռախոսի հաշվեկշիռը՝ ստացել են հնարավորություն շահելու վերոնշյալ նվերները։

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03