Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28/09/2026 16:52
Կիսվել

Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով

Սեպտեմբերի 26–27-ը Երևանի AI9 Startup Campus-ում կայացավ Firebird Build հեքաթոնը։ Ինժեներներն ու հետազոտողները 24-ժամյա ինտենսիվ աշխատանքի ընթացքում արհեստական բանականության գործիքներով մշակեցին իրական խնդիրների լուծումներ՝ իրենց գաղափարները վերածելով աշխատող նախատիպերի։

Միջոցառումը նախաձեռնել էր Firebird-ը՝ OpenAI-ի, NVIDIA-ի, Picsart-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության՝ ԱՏՁՄ-ի, AI9-ի և YerevaNN-ի հետ համագործակցությամբ։

«Այս միջոցառումը լիովին համահունչ է Firebird-ի տեսլականին՝ AI հաշվողական հզորություններն ու տեխնոլոգիաները հասանելի դարձնել այն շուկաներում, որտեղ մեծ տաղանդ ու գիտելիք կա, սակայն զարգացած ենթակառուցվածքը դեռ բավարար չէ։ Մեր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ներուժը վերածվի նոր արտադրանքների ու ընկերությունների։ Firebird Build-ը հենց այդ ուղղությամբ քայլ է՝ հնարավորություն տալով մարդկանց այստեղ՝ Հայաստանում, իրենց գաղափարները վերածել գործի», — նշում է Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Հեքաթոնի ժամանակ թիմերի առջև խնդիր էր դրվել 24 ժամում կառուցել պրոդուկտների աշխատող նախատիպեր՝ աշխատելով OpenAI Codex-ով  և ստանալով տեխնոլոգիական համայնքի մասնագետների մենթորական աջակցությունը։ Թիմերը առաջարկեցին արհեստական բանականության կիրառությամբ լուծումներ ռոբոտոտեխնիկայի և ֆիզիկական ԱԲ-ի, առողջապահության, բնապահպանության, կիբեռանվտանգության և այլ ուղղություններով։

«Շատ ոգևորիչ է տեսնել այսպիսի արձագանք մեր համայնքի կողմից. մենք ունեցանք ավելի քան 500 հայտ, ինչը փաստում է, որ այս հնարավորությունը շատ արժեքավոր ու պահանջված էր մեր տեխնոլոգիական ոլորտի համար։ Հայաստանն այսօր դառնում է արհեստական բանականության տարածաշրջանային հանգույց, և մենք այս հնարավորությունը կիսել ենք նաև մեր միջազգային գործընկերների հետ, ինչի արդյունքում ունենք թիմ նաև Վրաստանից։ Firebird-ի և ԱՏՁՄ-ի ռազմավարական գործընկերությամբ մենք շարունակական ենք դարձնելու այսպիսի միջոցառումները՝ մեր տեխնոլոգիական համայնքին արհեստական բանականության ոլորտում նոր հնարավորություններ ընձեռելու համար», — նշում է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։

Հեքաթոնի մասնակից Սարգիս Գինոսյանի թիմը ներկայացրել էր գովազդի ոլորտի պրոդուկտ։ Նրա խոսքով՝ միջոցառումը թիմին օգնել է մեկ օրում իրականացնել աշխատանք, որն այլ պայմաններում կարող էր ամիսներ տևել։

«Հեքաթոնին 3 ընկերներով ենք մասնակցում և այն խթան դարձավ, որ թիմով 24 ժամում անենք այն, ինչն այլ պայմաններում կարող էր մի քանի ամիս տևել։ Հեքաթոնի ընթացքում նույնիսկ վաճառքի պլանը կազմեցինք։ Ուրախ եմ, որ Հայաստանում Firebird-ի մասշտաբի ընկերություն կա, և նման միջոցառումներ են կազմակերպվում, քանի որ դրանք ճանապարհ են բացում տարբեր լուծումներ գտնելու և գաղափարներն իրականացնելու համար», — ընդգծում է Սարգիս Գինոսյանը։

Հեքաթոնի ընդհանուր մրցանակային փաթեթը կազմել է 105,000 ԱՄՆ դոլար՝ ներառելով 80,000 դոլարի դրամական մրցանակներ և OpenAI-ի տրամադրած՝ 25,000 դոլարի API կրեդիտներ։ Վերջիններս հաղթող թիմերին հնարավորություն կտան օգտվել OpenAI-ի ծառայություններից՝ իրենց լուծումները զարգացնելու համար։

Առաջին տեղը զբաղեցրել է PhotonicsAI թիմը, որը ստեղծել է սարքավորումների հետ ինտեգրված արհեստական բանականության կառավարման միջավայր։ Թիմին շնորհվել է 50,000 դոլար դրամական մրցանակ և 12,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Why isn’t there an Ollama for VLAs?» թիմը, որը մշակել է ռոբոտների համար արհեստական բանականության (VLA) մոդելների ուսուցման ենթակառուցվածք։ Թիմին շնորհվել է 20,000 դոլար դրամական մրցանակ և 8,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։

Երրորդ տեղը զբաղեցրել է EXPM թիմը, որը կառուցել է ԱԲ գործակալների վրա հիմնված ինքնավար անվտանգության հարթակ։ Այն ավտոմատ կերպով հայտնաբերում է խոցելիությունները, առաջարկում և թեստավորում համապատասխան շտկումները։ Թիմին շնորհվել է 10,000 դոլար դրամական մրցանակ և 5,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։

Firebird Build նախաձեռնությունն ընկերության ավելի լայն տեսլականի մասն է՝ AI ենթակառուցվածքի զարգացմանը զուգահեռ ընդլայնել տեղական մասնագետների և ստարտափների հնարավորությունները։ Նման նախաձեռնությունների միջոցով Firebird-ը նպաստում է մի միջավայրի ձևավորմանը, որտեղ Հայաստանում աշխատող թիմերը կարող են օգտվել առաջատար տեխնոլոգիաներից ու միջազգային փորձից՝ ստեղծելով համաշխարհային շուկայի համար նախատեսված արտադրանքներ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52