2013թ.-ին Christie's աճուրդի տան եկամուտներն աճել են շուրջ 16%-ով
Բրիտանական Christie’s աճուրդի տունն ամփոփել է 2013 թվականի իր գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ընկերության համախառն հասույթն աճել է 16%-ով և կազմել 7,13 մլրդ ԱՄՆ դոլար:
2013 թվականին Christie’s աճուրդի տունը վաճառքի ծավալների աճ է գրանցել գրեթե բոլոր շուկաներում, այդ թվում և Չինաստանում և մյուս արագ զարգացող տնտեսությամբ երկրներում:
Հատկանշական է, որ հաշվետու տարում ավելացել է նաև ինտերնետի միջոցով վաճառքի ծավալները: