Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱրմենՏել»-ը պարգևատրել է «Beeline ամենամանկական մրցույթ»-ի հաղթողներին
24/01/2014 15:13
Կիսվել

«ԱրմենՏել»-ը պարգևատրել է «Beeline ամենամանկական մրցույթ»-ի հաղթողներին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրել է Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Beeline ամենամանկական մրցույթ»-ի հաղթողներին: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել «ԱրմենՏել» ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին մրցույթի հաղթողները:

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մրցանակներ է հանձնել «Beeline ամենամանկական մրցույթ»-ի հաղթողներին։ Երևանի բնակիչ ութամյա Լիլի Խաչատրյանը, ում աշխատանքը ճանաչվել էր լավագույնը լուսանկարիչներից և «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, պարգևատրվել է Samsung GT-I9192  հեռախոսով: Փոքրիկ Լիլիթի աշխատանքը հետագայում նաև կօգտագործվի ընկերության գովազդային նյութերում։ Տասամյա Հովհաննես Ավետիսյան, ով նույնպես բնակվում է մայրաքաղաքում, հավաքել էր առավելագույն թվով քվե (VOTE) 42 մասնակիցների շրջանում և որպես մրցանակ ստացել Samsung GT-I9192  հեռախոս։ Մրցույթին մասնակցած ևս 20 լուսանկարի հեղինակ ընկերության կողմից արժանացել է խրախուսական մրցանակների:

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը կազմակերպված միջոցառման ժամանակ նշել է. «ԱրմենՏել»  ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի մասնակիցներին և հաղթողներին, քանի որ ներկայացված բոլոր աշխատանքները շատ գեղեցիկ են և յուրօրինակ։ Անչափ տպավորված եմ երեխաների նկարներով, ովքեր ջանք չխնայելով ցուցաբերել են  յուրահատուկ ստեղծագործական մոտեցում և վառ երևակայություն։ Ուրախ եմ, որ մեր գովազդային նյութերում կընդգրկվեն տաղանդավոր երեխաների գաղափարները։ Կոչ եմ անում սոցիալական ցանցերում լինել ավելի ակտիվ, ստեղծագործ և նախաձեռնող, իսկ մենք կշարունակենք անցկացնել այնպիսի մրցույթներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը»:

«Beeline ամենամանկական մրցույթ» խորագրով մրցույթը՝ նվիրված 2014 թվականի խորհրդանիշ համարվող «կապույտ ձիուն», մեկնարկել է 2013թ.-ի դեկտեմբերի 18-ին և անց է կացվել Beeline Armenia պաշտոնական էջում: Մրցույթին կարող էին մասնակցել 4-12 տարեկան երեխաներ։

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների, ինչպես նաև հանձնաժողովի հավանությանն արժանացած աշխատանքները ներկայացված են Beeline Armenia էջում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52