ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն արժանացել է «Լավագույն համագործակցող ընկերություն» կոչմանը
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն արդեն 4-րդ տարին անընդմեջ Հայաստանի Ֆինանսական Հաշտարարի կողմից արժանացել է «Լավագույն համագործակցող ընկերություն» կոչմանը:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այս տարի առաջին անգամ տրվել է նաև «Ապահովագրական ոլորտում լավագույն համագործակցող աշխատակից» կոչում, որը նույնպես տրամադրվել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությանը` հանձինս ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Մինասյանի:
Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը նշել է, որ լավագույն համագործակցող ընկերություններին ընտրելիս հիմք են ընդունվում մի շարք չափանիշներ, այդ թվում՝ գործերի քննման ընթացքում կազմակերպության համագործակցության որակը, քննած գործերի մեջ հաշտեցման ելքով գործերի տեսակարար կշիռը եւ մի շարք այլ չափանիշներ:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008թ. մայիսին: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 3,44 միլիարդ դրամ (8,3 միլիոն ԱՄՆ դոլար):