Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«ԱրմենՏել» ընկերությունը NURCARD-ի հետ համագործակցության շրջանակում գործարկել է «Նուռ» սակագնային փաթեթը
28/02/2014 14:56
Կիսվել

«ԱրմենՏել» ընկերությունը NURCARD-ի հետ համագործակցության շրջանակում գործարկել է «Նուռ» սակագնային փաթեթը

Այսօր՝ փետրվարի 28-ին, «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) NURCARD-ի հետ համատեղ հայտարարել է բջջային կապի «ՆՈւՌ» կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին։ Նոր սակագնային փաթեթը հնարավորություն կտա MasterCard NurCard քարտապաններին օգտվել Beeline բջջային կապից և կուտակել բոնուսային միավորներ Նուռքարտ կուտակային ծրագրի շրջանակում: 

«ՆՈւՌ» սակագնային փաթեթի  բաժանորդները յուրաքանչյուր 100 դրամի դիմաց կուտակում են 1 բոնուսային միավոր։ Կուտակված բոնուսային միավորները կարելի է փոխանակել NURCARD ծրագրի շրջանակում նախատեսված բազմաթիվ նվերներով կամ օգտագործել դրանք Beeline բջջային և ֆիքսված կապի ծառայությունների համար։

Սակագնային փաթեթի շրջանակում Հայաստանում Beeline բջջային ցանցի հեռախոսահամարներին ելքային  զանգի 1 րոպեի արժեքը 9.99 դրամ է։  Մնացած բոլոր տեղական ուղղություններով ՀՀ և ԼՂՀ բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին ելքային զանգերի 1 րոպեի արժեքը 24.99 դրամ է։ Մեկ ելքային SMS հաղորդագրության արժեքը բոլոր տեղական ուղղություններով 9.99 դրամ է, իսկ միջազգային ուղղություններով՝ 20 դրամ։

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ուրախացնել իր բաժանորդներին և հանդես գալ նոր առաջարկներով։  NURCARD-ի հետ համագործակցությունը մեր հերթական նախաձեռնությունն է.  դա մի հետաքրքիր բոնուսային ծրագիր է, որը հնարավորություն է ընձեռում օգտվել Beeline կապի ծառայություններից և միաժամանակ կուտակել բոնուսային  միավորներ, որոնք հետագայում բաժանորդն,  իր իսկ ցանկությամբ, կարող է օգտագործել կապի ծառայությունների համար։ Համոզված եմ, որ «ՆՈւՌ» սակագնային փաթեթը մեծ ժողովրդականություն կվայելի մեր բաժանորդների շրջանում, քանի որ պարզ և հասկանալի լինելու հետ մեկտեղ այն հաճախորդին առաջարկում է ծրագրի շրջանակում նախատեսված բազմաթիվ նվերներ»,– նշեց «Արմենտել» ընկերության Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքայելյանը։ 

«NURCARD»-ի և «ԱրմենՏել» ընկերության համագործակցությունը ևս մեկ առավելությունն է MasterCard NurCard քարտապանների համար։ Արդշինինվեստբանկի հետ համատեղ մենք հնարավորություն ենք ընձեռում պարզեցված կարգով ստանալ կրեդիտային ռեսուրսով MasterCard NurCard՝ դառնալով հետաքրքիր բոնուսային ծրագրի մասնակից։ Հեռահաղորակցության ոլորտի առաջատար ինտեգրված օպերատորի «ԱրմենՏել» ընկերության հետ համագործակցությունն այս բոնուսային ծրագիրը դարձնում է ավելի գրավիչ, քանի որ արդեն հնարվոր է դարձել անհրաժեշտ ծախսեր կատարելով ստանալ եկամուտ նաև կապի ծառայություններից։  Համոզված եմ, որ «ՆՈւՌ» սակագնային փաթեթը թույլ կտա նոր մոտեցում ցուցաբերել անհրաժեշտ ծախսերին»,–նշեց NURCARD-ի գլխավոր տնօրեն Մարինա Դալաքյանը։ 

«ՆՈւՌ» սակագնային փաթեթի արժեքը 400 դրամ է, ընդ որում քարտի համար նախատեված ողջ գումարը փոխանցվում է բաժանորդի  հաշվեկշռին։ Միանալ կամ անցում կատարել սակագնային փաթեթին հնարավոր է Beeline վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակում ներկայացնելով MasterCard NurCard բանկային քարտը և անձը հաստատող փաստաթուղթ։ Բոնուսային միավորները չեն գործում ռոմինգում և ավելացված արժեքով ծառայությունների համար։

Հավաքած բոնուսային միավորների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով (010) 50-11-09 հեռախոսահամարին, գրանցվելով www.nurcard.am կայքում կամ դիմելով NurCard սպասարկման կենտրոններ։   

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98