Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 73.87-0.57 WTI - 70.62-0.52
COMEX:  GOLD - 2670.80-0.04 SILVER - 30.98-0.29
COMEX:  PLATINUM - 941.60+1.85
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 154.14+0.39 EUR/GBP - 1.0509-0.05
FOREX:  EUR/USD - 1.0509-0.05 GBP/USD - 1.268+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43717.48-0.25 NASDAQ - 20173.89+1.24
STOCKS US: S&P 500 - 6074.08+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39364.68-0.24 TOPIX - 2728.20-0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 19700.48-0.48 SSEC - 3361.49-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 8262.05-0.46 CAC40 - 7357.08-0.71
STOCKS EUR:  DAX - 20313.81-0.45
17/12/2024  CBA:  USD - 394.59+0.77 GBP - 500.93+2.98
17/12/2024  CBA:  EURO - 413.89+0.81
17/12/2024  CBA:  GOLD - 33672.14+4.30 SILVER - 388.90-0.25
Beeline. Հայաստանի մարզերում շարունակվում են ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները
04/04/2014 15:39
Կիսվել

Beeline. Հայաստանի մարզերում շարունակվում են ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, Ապարանի շրջանի Հարթավան համայնքում մեկնարկել են ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։

Մինչև  սույն թվականի ապրիլի 15–ն ընկերությունը կավարտի Հարթավան համայնքի թվային կայանի տեղակայման, գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման, աարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքները, ինչը թույլ կտա ապահովել Հարթավանի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

«Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն ինտեգրված օպերատոր մենք շարունակաբար ներ ենք դնում բավականին լուրջ միջոցներ ուղղված ցանցի արդիականացմանը և բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներդրմանը։ Հպարտ եմ, որ մեր ներդրումների շնորհիվ Հայաստանի ֆիքսված ցանցի թվայնացման մակարդակը թույլ է տալիս դասել մեր երկիրն Արևմտյան Եվրոպայի տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքին։ Ավելին, իրականացնելով ներդրումներ լարային ցանցում` «ԱրմենՏել» ընկերությունը բարձրացնում է բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակը` դարձնելով դրանք պարզ և հարմար Beeline բաժանորդների համար», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ 2013թ–ի վերջի դրությամբ Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը։

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 753 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 220 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

17/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.59
+0.77
Եվրո (EUR)
413.89
+0.81
Ռուբլի (RUR)
3.83
+0.05
Լարի (GEL)
140.56
+0.54
33672.14
+4.30
Արծաթ
388.90
-0.25