Բիզնես

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 83.28-1.26 WTI - 79.29-1.18
COMEX:  GOLD - 2417.20-0.99 SILVER - 31.64-0.94
COMEX:  PLATINUM - 1043.00-3.92
LME:  ALUMINIUM - 2630.00+0.69 COPPER - 10889.00+2.07
LME:  NICKEL - 21615.00+2.54 TIN - 34468.00+0.63
LME:  LEAD - 2340.50+2.50 ZINC - 3114.00+2.74
FOREX:  USD/JPY - 156.51+0.52 EUR/GBP - 1.0854-0.24
FOREX:  EUR/USD - 1.0854-0.24 GBP/USD - 1.2705+0.02
STOCKS RUS:  RTSI - 1204.10-0.64
STOCKS US: DOW JONES - 39806.77-0.49 NASDAQ - 16794.87+0.65
STOCKS US: S&P 500 - 5308.13+0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38946.93-0.31 TOPIX - 2759.72-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19220.62-2.12 SSEC - 3157.97-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 8424.20+0.05 CAC40 - 8195.97+0.35
STOCKS EUR:  DAX - 18768.96+0.35
21/05/2024  CBA:  USD - 388.24+0.27 GBP - 493.69+0.85
21/05/2024  CBA:  EURO - 421.90+0.14
21/05/2024  CBA:  GOLD - 30210.68+241.79 SILVER - 396.87+26.66
Beeline-ն իր բաժանորդների համար խաղարկում է 2 ավտոմեքենա և բնակարան Երևանում
29/04/2014 15:42
Կիսվել

Beeline-ն իր բաժանորդների համար խաղարկում է 2 ավտոմեքենա և բնակարան Երևանում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Ֆորտունա» խաղարկության անցկացման մասին։  Խաղարկությանը կարող են մասնակցել Beeline բջջային ցանցի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները: Վիճակախաղը կմեկնարկի 2014թ–ի մայիսի 1-ին և կավարտվի սույն թվականի օգոստոսի 31-ին, կխաղարկվեն  արժեքավոր նվերներ` բնակարան Երեւանում, երկու ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ և հանգստի ուղեգիր 2 անձի համար դեպի Շրի Լանկա։

Խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդին անհրաժեշտ է սկսած 2014թ–ի մայիսի 1-ից իր բջջային հեռախոսից ուղարկել *222# USSD անվճար հրահանգը:  Խաղարկության անցկացման ժամանակ յուրաքանչյուր միանվագ 1000 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդը ստանում է մեկ միավոր:  Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կուտակում են միավորներ  բջային կապի ծառայությունների դիմաց դուրս գրված հաշվի համար 1000 և ավելի դրամ վճարելու դեպքում:

Յուրաքանչյուր մեկ միավորի համար պատրաստվում է մեկ անդորրագիր, որի վրա նշվում է բաժանորդի հեռախոսահամարը: Այնուհետև բոլոր անդորրագրերը տեղադրվում են վիճակախաղի համար նախատեսված հատուկ պտտվող թմբուկի մեջ: Որքան շատ լինեն բաժանորդի հեռախոսահամարով անդորրագրերն, այնքան մեծ է շահելու հավանականությունը: Միավորներ հավաքելու վերջնաժամկետը կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար սույն թվականի օգոստոսի 31-ն է, իսկ հետվճարային  հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են կուտակել միավորներ օգոստոս ամսվա համար տրամադրված հաշվի վճարումն մինչև 2014թ–ի սեպտեմբերի 10-ը իրականացնելու դեպքում։ Նվերների խաղարկությունը կանցկացվի Հայաստանի Հանրապետության հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում:

«Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու օպերատոր՝ «ԱրմենՏել»  ընկերությունը հոգ է տանում իր բաժանորդների բարօրություն մասին՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավ։ Մենք հայտարարում ենք հերթական թանկարժեք նվերների խաղարկության մասին և հրավիրում Beeline բաժանորդներին մասնակցելու խաղարկությանը։ Բաժանորդը պետք է պարզապես գրանցվի և լիցքավորելով իր հաշիվը՝ ստանա հնարավորություն շահելու բնակարան, ավտոմեքենա կամ հանգստի ուղեգիր։ Մենք շատ ուրախ ենք տրամադրել մեր բաժանորդներին այս հնարավորությունը», – նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել  հավաքած միավորների քանակն  ուղարկելով *155# USSD-հարցումը։   Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները մինչև յուրաքանչյուր ամսվա 17-ը ստանում են  տեղեկատվություն հավաքած միավորների քանակի վերաբերյալ SMS հաղորդագրության տեսքով։ 

Գովազդային վիճակախաղի գրանցումը և մասնակցությունը անվճար է, բոլոր այն գումարներն, որ փոխանցվել են բաժանորդի հաշվեկշռին կարող են օգտագործվել ցանկացած ծառայության համար։ Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են նույնպես օգտվել ցանկացած ծառայությունից դրանց համար վճարելով հետագայում՝ նախատեսված կարգով։ «Հաշվեկշռի փոխանցում» ծառայության օգտագործումը չի հանդիսանում հաճախորդի բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում: Միավորներ չեն տրամադրվում գումարային 1000 դրամ լիցքավորման դեպքում, օրինակ՝ եթե բաժանորդը լիցքավորել է 700 դրամ, իսկ այնուհետև՝ 300 դրամ, ապա այս պարագայում միավորներ չեն տրամադրվում։ Վիճակախաղի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում։

21/05/2024
դրամ
Դոլար (USD)
388.24
+0.27
Եվրո (EUR)
421.90
+0.14
Ռուբլի (RUR)
4.29
+0.00
Լարի (GEL)
142.60
+1.64
30210.68
+241.79
Արծաթ
396.87
+26.66