Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԲՋՋԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ – ԵՎՐՈՍԵՏ-Ն ԸՆԴԴԵՄ ՄՏՍ-Ի, ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ԿՀԱՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
12/04/2009 14:34
Կիսվել

ԲՋՋԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ – ԵՎՐՈՍԵՏ-Ն ԸՆԴԴԵՄ ՄՏՍ-Ի, ԱՐԴՅՈՔ ԱՅՆ ԿՀԱՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Եվրոսետ Հայաստանը շատ լավ հարաբերությունների մեջ է Վիվասել-ՄՏՍ-ի հետ, և երկու ընկերությունների միջև տարաձայնություններ չկան: Այս մասին Բիզնես 24-ի թղթակցին հայտնեց Եվրոսետ Հայաստանի մամուլի պատասխանատու Հրաչուհի Ամիրխանյանը:

Անդրադառնալով Բիզնես 24-ի այն դիտարկմանը, որ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, թե Եվրոսետ Ռուսաստանը կոչ է անում իր հաճախորդներին հրաժարվել ՄՏՍ-ի բաժանորդագրությունից,` Հրաչուհի Ամիրխանյանը ասաց, որ Եվրոսետ Հայաստանը Եվրոսետ Ռուսաստանից առանձին ընկերություն է, “համագործակցում է բոլորի հետ” և երբևէիր հաճախորդներին կոչ չի արել միանալ կամ չմիանալ որևէ կապի:

Ռուսական աղբյուրները նշում են, որ ապրիլի 4-ից Ռուսաստանում MTS-ի բաժանորդները այլևս չեն կարող Եվրոսետի դրամարկղերի միջոցով լրացնել իրենց հաշիվները: Մինչդեռ այս ուղղությամբ երկու ընկերությունները առաջ համագործակցում էին:

Բջջային հեռախոսների ռուսական խոշորագույն մանրածախ վաճառող Եվրոսետը պատրաստվում է պահանջներ ներկայացնել Ռուսաստանի խոշորագույն բջջային օպերատորՄՏՍ-ին` առևտրային ներկայացուցչության վերաբերյալ պայմանագրի պարգևատրման վճարման մասով պարտականությունները չկատարելու առթիվ: 

«Եվրոսետը պատշաճ կերպով կատարում է պամանագիրը և կայուն ձևով մեծացնում ՄՏՍ-ի բաժանորդների թիվը: Մինչդեռ ՄՏՍ-ը մի քանի ամիս շարունակ, խախտելովհամաձայնագրի պայմանները, Եվրոսետ ընկերությանը չի փոխանցում միջոցներ մատուցվող ծառայությունների դիմաց: Սրա հետևանքով ՄՏՍ-ի պարտքը Եվրոսետ ընկերությանըկազմել է ավելի քան 740 մլն ռուբլի»,- նշվում է Եվրոսետ-ի տարածած հաղորդագրության մեջ»:

Ավելի վաղ ՄՏՍ-ը հայտարարել էր Եվրոսետի հետ համագործակցության դադարեցման մասին և վերջինից պահանջում է վճարել իր բաժանորդների վճարի 420 մլն ռուբլիպարտքը: Ինչպես ասել էր ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ելենա Կոխանովսկայան, ՄՏՍ-ը տեղեկացրել է Եվրոսետ-ին, որ չեղյալ է համարում ՄՏՍկապի ծառայությունների համար վճարները Եվրոսետի կետերում ընդունելու մասին համաձայնագիրը, քանի որ վերջինը չի կատարում համաձայնագրի այն պահանջները, ըստորոնց`բաժանորդներից ստացված վճարները պետք է փոխանցվեն ՄՏՍ-ի հաշվարկային հաշվին:

Կոխանովսկայայի խոսքերով, Եվրոսետը չի կատարել համաձայնագրի պահանջները, ինչպես նաև ՄՏՍ-ին չի վերադարձրել պարտքը: Եվ այդ պատճառով այժմ օպերատորըմիակողմանի կերպով չեղյալ է համարում վճարների ընդունմասն մասին համաձայնագիրը:

Նշվում է, որ եթե Եվրոսետ-ը ՄՏՍ-ին չվերադարձնի պարտքը, վերջինը կարող է դատական կարգով փորձել ստանալ այն:

Ռուսական աղբյուրները նաև գրում են Եվրոսետի և բաժանորդային բազայի մեծությամբ Ռուսաստանում երրորդ խոշորագույն օպերատորի` Մեգաֆոնի միջև մարկետինգայինհամաձայնագրի ստորագրման  մասին: Մեկ ու կես տարվա ընթացքում Եվրոսետը պետք է օպերատորի 7,2 մլն պայմանագիր վաճառի` 167-172,8 մլն դոլար պարգևավճարիդիմաց:

J`Son & Partners-ի առաջատար խորհրդատու-վերլուծաբան Սերգեյ Սավինը նշել է, որ ՄՏՍ-ի համար կենսական կարևորություն ունի Եվրոսետի սրահներից սեփական բաժանորդներին ցանկացած միջոցներով հեռացնելը, քանի որ, թեև Եվրոսետը, Դաշնային հակամենաշնորհային ծառայության ցուցումներով, կատարում է բոլոր օպերատորների հետ պայմանագրերը, սակայն ` Վիմպելկոմի-ի և Մեգաֆոնի հետ հատուկ հավելյալ համաձայնագրեր է կնքել` SIM քարտեր վաճառելու մասին: Ըստ Ս. Սավինի` համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում ՄՏՍ-ի բաժանորդներին կարող են գրավել մրցակիցների կողմը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08