BMW-ն 1.6 մլն մեքենա է հետ կանչում
Գերմանական BMW ավտոկոնցեռնը պատրաստվում է հետ կանչել 1.6 մլն մեքենա, որոնց անվտանգության բարձիկների համակարգում հնարավոր է անսարքություններ լինեն: Հետ են կանչվելու 1999-2006թթ արտադրության BMW 3-րդ սերիայի մեքենաներ: Ավտոկոնցեռնում նշել են, որ այս քայլը կամավոր և ոչ պարտադրված բնույթ է կրում: Նման քայլով ընկերությունը պարզապես ցանկանում է բարձրացնել իր հաճախորդների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի BMW-ն հետ էր կանչել 176 հազար մեքենա, որոնք հնարավոր է խնդիրներ ունենային արգելակման համակարգի հետ: