Կառլոս Սլիմը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է
Մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է: Այս մասին հայտնում է ամերիկյան Forbes պարբերականը: Այսօր գիշեր Սլիմին հաջողվել է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց անընդմեջ թարմացվող ցուցակում առաջ անցնել Բիլ Գեյթսից, ով 2013թ.-ի մայիս ամսից զբաղեցնում էր առաջին հորիզոնականը:
Սլիմի կարողությունն աճել է América Móvil ընկերության բաժնետոմսերի գնի 1% աճի հաշվին, որն էլ Սլիմին հավելյալ 805.6 մլն դոլար է բերել, ինչի հետևանքով էլ նրա կարողությունը դարձել է 79.6 մլրդ դոլար, իսկ Բիլ Գեյթսի կարողությունն այս պահի դրությամբ կազմում է 79.1 մլրդ դոլար: