Այս տարվա առաջին կեսին Toyota-ն ռեկորդային քանակությամբ՝ 5.09 մլն, ավտոմեքենա է վաճառել
Ճապոնական Toyota ավտոմեքենաշինական հսկայի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ընկերության կողմից վաճառվել է 5.09 մլն ավտոմեքենա: Անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ վաճառքների ծավալներն աճել են 3.8%-ով: Ճապոնիայից դուրս վաճառվել է 3.85 մլն ավտոմեքենա, ինչն անցյալ տարվա ցուցանիշը գերզանցում է 2.9%-ով, իսկ Ճախոնիայում վաճառվել է 1.25 մլն ավտոմեքենա՝ +6.5%:
Սույն ցուցանիշները ցույց են տալիս, որ Toyota-ն բոլոր հնարավորություններն ունի երրորդ տարին անընդմեջ ճանաչվելու ավտոմեքենաշինության ոլորտի համաշխարհային առաջատար: