Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
«Յուքոմը» ԴիջիԹեքի կողքին է՝ հայկական ՏՏ ոլորտը զարգացնելու համար
23/09/2014 10:24
Կիսվել

«Յուքոմը» ԴիջիԹեքի կողքին է՝ հայկական ՏՏ ոլորտը զարգացնելու համար

«Յուքոմ» ընկերությունը 2009 թվականից մասնակցում է ԴիջիԹեք միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին։ 2009-ին «Յուքոմը» ներկայացրեց իր նոր «Երեքը մեկում» ծառայությունը՝ IP հեռուստատեսություն, լայնաշերտ ինտերնետ և թվային հեռախոսակապ, որոնք նորություն էին հայաստանյան տեղեկատվական և հաղորդակցական շուկայում։ Տեսնելով հանրության շրջանում մեծ հետաքրքրությունը ՏՀՏ ոլորտի ցուցահանդեսի նկատմամբ՝ «Յուքոմը» ամեն տարի մասնակցում է ՏՏ ոլորտի այս մեծ իրադարձությանը։

Այս տարի «Յուքոմը» հոկտեմբերի 3-5-ը «ԵրևանԷքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվելիք ԴիջիԹեքի գլխավոր հովանավորն է։ Ինչպես նշում է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, այս տարի նույնպես իրենք էքսպոյում ներկայանալու են նոր պրոդուկտներով։ Մասնավորապես, ցուցադրվելու են այն լուծումները, որոնք մեծ հնարավորություն են տալիս սպառողին առցանց տիրույթում։ Մարդիկ, տանից դուրս չգալով, կարող են օգտվել համացանցային նոր հնարավորությունից՝ իրենց կյանքն ավելի հարմարավետ դարձնելով։ Հայկ Եսայանը նկատում է, որ տարեցտարի ԴիջիԹեքի այցելուների թիվն աճում է, ասել է թե՝ երկրում տեխնոլոգիաների նկատմամբ մարդկանց հետաքրքրություններն աստիճանաբար մեծանում են, ինչն ակնառու է նաև համացանց օգտագործողների թվից։

«Յուքոմի» տնօրենը նշում է, որ դառնալով ցուցահանդեսի գլխավոր հովանավոր՝ նաև փորձում են աջակցել ՏՏ ոլորտին, մասնավորապես ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսին։ «Յուքոմը»՝ որպես հայկական ընկերություն, պարտավորված է զգում մասնակցել ու աջակցել նման նախաձեռնություններին՝ հայաստանյան ՏՏ ոլորտը զարգացնելու, մարդկանց ուղղորդելու համար։ Այսօր հայաստանյան շուկայում տեղեկատվական տեխնոլոգիաները բուռն տեմպերով են զարգանում, և կարող ենք երկրի համար եկամուտներ գեներացնել»,- ասում է Հայկ Եսայանը։

Խոսելով հայաստանյան ՏՀՏ շուկայի մասին՝ Հայկ Եսայանը նկատում է, որ այն ոչնչով չի զիջում եվրոպական և ասիական շուկաներին, խոսքը սպասարկման և ինտերնետ արագությունների մասին է։ Երևանն աշխարհում առաջին մայրաքաղաքն է, որն ամբողջությամբ համակցվել է օպտիկամանրաթելային ցանցով։ Այսօր Հայաստանում ամենուրեք 3G ծածկույթ կա, և այս ամենը խոսում է մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին։ Ընդ որում, եթե այդ զարգացումներն արտասահմանում գրանցվել են 1993-2014թթ. ընթացքում, ապա Հայաստանում ՏՏ ոլորտի կտրուկ աճ տեղի է ունեցել շատ կարճ ժամանակահատվածում՝ վերջին 5 տարիներին։ Եվ այդ զարգացումներին նպաստում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից պարբերաբար անցկացվող ԴիջիԹեքներն ու նման միջոցառումները։

Ինչ վերաբերում է մասնագետներին, ապա, ըստ Հայկ Եսայանի, մեր երկրում որակյալ մասնագետների խնդիր չկա։ «Յուքոմում» ուսանողները կամ նորավարտ երիտասարդները, առաջին քայլերն անելով, մասնագիտանում են, բարելավում իրենց հմտությունները։ Հայկ Եսայանը հավաստիացնում է, որ ամեն պայման ստեղծում են, որպեսզի երիտասարդ մասնագետները կապվեն իրենց գործին և չմտածեն արտասահման մեկնելու մասին։

Մեր զրուցակիցն ընդգծում է նաև, որ «Յուքոմը»՝ որպես հայկական ընկերություն, ամեն ինչ անում է իր աշխատանքներում հայկական լուծումներ գնելու և կիրառելու համար. «Մենք այն եզակի ընկերություններից ենք, որոնք տեղային աշխատանքներն առավելագույնս կատարում են հայաստանյան ուժերով։ Եթե անհրաժեշտ է 1-2 ամիս սպասել՝ հայկական ծրագրեր ձեռք բերելու և կիրառելու համար, ապա մենք սպասում ենք և ոչ թե նախընտրությունը տալիս ենք արտասահմանյան լուծումներին»։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75