Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Beeline. Հայաստանում առաջին անգամ գործարկվել է էլեկտրոնային տոմսերի լիարժեք համակարգով մշակութային միասնական պորտալ
30/09/2014 16:06
Կիսվել

Beeline. Հայաստանում առաջին անգամ գործարկվել է էլեկտրոնային տոմսերի լիարժեք համակարգով մշակութային միասնական պորտալ

Beeline-ի և Դինամիկա թեսթինգ սենթր–ի աջակցությամբ Հայաստանում գործարկվել է www.cult.am մշակութային միասնական պորտալը։ Համակարգը ներառում է տեղեկություններ մայրաքաղաքում տեղի ունեցող մշակութային միջոցառումների վերաբերյալ և տարբերվում է առցանց լիարժեք էլեկտրոնային տոմսերի ձեռք բերման հնարավորությամբ։

Beeline-ի կողմից տրամադրված համակարգիչների և սմարթֆոների շնորհիվ համակարգին են միացել և իրենց միջոցառումների էլեկտրոնային տոմսերը հայ մշակութասեր հասարակությանն են առաջարկում թվով տաս Երևանյան թատրոններ: Համակարգի կատալոգային վեբ-աֆիշայում զետեղվում և պարբերաբար թարմացվում են տեղեկություններ Երևանում տեղի ունեցող մշակութային գրեթե բոլոր տեսակի միջոցառումների (համերգ, թատրոն, կինո, սպորտային միջոցառումներ և այլն) վերաբերյալ։ էլեկտրոնային տոմսերի վաճառքի համակարգը թույլ է տալիս ձեռք բերել նախընտրելի տեղերի ընտրությամբ կոնկրետ միջոցառման տոմսեր և  վճարել դրանց համար առցանց` ArCa, iDram վճարային համակարգերով կամ VISA, MasterCard պլաստիկ քարտերով։ Վճարումն իրականացնելուց հետո պատվիրատուն ստանում է էլեկտրոնային նամակ և գաղտնաբառ։ Պատվիրատուն կարող է տպել էլեկտրոնային տոմսը կամ ներկայացնել գաղտնաբառը բջջային հեռախոսով։

«Beeline-ի աջակցության շնորհիվ իրականություն դարձած այս նախագիծն այսօրվանից հայ սպառողին առաջարկում է որակապես նոր, ավելի հարմարավետ տեխնոլոգիաներ՝ նպաստելով մշակութային առօրիայի կազմակերպմանը։ Beeline-ը, առաջին հերթին տեխնոլոգիական ընկերություն է, և մենք ուրախ ենք, որ կարողացել ենք համատեղել տեխնոլոգիաները և մեր սոցիալական ծրագրերը։ Ընկերությունն այս նախագծին մասնակցությունը կարևորում է ոչ միայն նրանով, որ օգնում է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավն, այլ նաև այն, որ այս ծրագիրը պարունակում է  շրջակա միջավայրի պահպանման ուղղված բաղադրիչ՝ օգնելով հրաժարվել թղթային տոմսերից»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ի և CULT.am-ի այս համագործակցությունը Հայաստանյան բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հայ սպառողի կենսակերպն ամեն կերպ բարելավելու ձգտման փայլուն օրինակ է: Այս նախագիծը պարզապես հերթական նորույթը չէ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, այն նաև ենթադրում է թատրոն ու կինո հաճախելու նոր մշակույթ, իսկ թատրոնների ու կինոթատրոնների համար՝ սեփական աշխատանքը կազմակերպելու ու տոմսային տնտեսությունը վարելու նոր, լիարժեք էլեկտրոնայնացված գործիքակազմ»,- ասաց «Դինամիկա թեսթինգ սենթր» ՍՊԸ–ի տնօրեն Վլադիմիր Խոեցյանը:

Նշենք, որ CULT.am–ը 2013 թվականին հաղթող է ճանաչվել հայկական վեբ-նախագծերի ArmNet Awards ամենամյա հեղինակավոր մրցույթում՝ արժանանալով «Տարվա առաջընթաց» անվանակարգին:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41