Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Անդրեյ Պատոկան կղեկավարի «ՎիմպելԿոմ» ԲԲԸ –ի «ԱՊՀ» բիզնես միավորը
21/01/2015 11:37
Կիսվել

Անդրեյ Պատոկան կղեկավարի «ՎիմպելԿոմ» ԲԲԸ –ի «ԱՊՀ» բիզնես միավորը

«ՎիմպելԿոմ» ԲԲԸ -ն հայտարարում է Անդրեյ Պատոկայի ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահի պաշտոնում նշանակման մասին: Մինչ այդ Անդրեյ Պատոկան հանդիսանում էր «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի ենթակառուցվածքի զարգացման գծով փոխնախագահ («Ռուսաստան» բիզնես միավոր):

Մեկնաբանելով նշանակումը «ՎիմպելԿոմ» ԲԲԸ Գլխավոր տնօրեն Ջո Լունդերը նշեց. «ուզում եմ շնորհավորել Անդրեյ Պատոկային ԱՊՀ բիզնես միավորի ղեկավարի նոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և ակնկալում եմ համատեղ աշխատանքի շարունակություն»:

 «Հպարտ եմ նման վստահության համար։ Նոր նշանակումը, առաջին հերթին, դիտում եմ որպես լուրջ պատասխանատվություն և մասնագիտական մարտահրավեր: ԱՊՀ բիզնես միավորն իր կառուցվածքով ամենաբարդ, միաժամանակ ամենադինամիկ և խոստումնալից միավորներից մեկն է «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ում: Այսօր բոլոր վեց շուկաները կամ անցնում են տեխնոլոգիական զարգացման հերթական փուլին կամ դեռևս գտնվում են դրա ընթացքում, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հիմա մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի բաժանորդն իր պահանջներով և ակնկալիքներով: Հավատացած եմ, որ Beeline ապրանքանիշի դիրքերը ամրապնդելու գործում ամենաճիշտ ճանապարհը բաժանորդների գոհունակությանն ուղղված աշխատանքների իրականացումն է»,- ասաց Անդրեյ Պատոկան: 

Անդրեյ Պատոկան ծնվել է 1969 թ. նոյեմբերի 10-ին: Ավարտել է Պաշտպանության նախարարության Կրասնոզնամենսկի ռազմական ինստիտուտը: 1992 թ.-ից սկսել է աշտատել «Կոմբելլգա» ԲԲԸ-ում որպես վաճառքի մենեջեր: Ժամանակի ընթացքում նրան հաջողվեց այդ ընկերությունում հասնել մինչև կոմերցիոն տնօրենի տեղակալի պաշտոնին:

2002 թ.-ին Անդրեյ Պատոկան նշանակվեց որպես «Կոմինկոմ»-ի կոմերցիոն տնօրեն, 2003թ.–ին ընկերությունում կատարված փոփոխություններից հետո դարձավ «ՍՑՍ Սովինտել» (ապրանքային նշան «Գոլդեն Տելեկոմ») ՍՊԸ-ի տարածաշրջանային զարգացման բաժնի ղեկավար, իսկ 2004թ.–ին նշանակվեց միջազգային և տարածաշրջանային բիզնեսի զարգացման վարչության ղեկավար: Ավելեի ուշ նա զբաղեցրեց «Գոլդեն Տելեկոմ» -ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:

2008թ.-ից Անդրեյ Պատոկան հանդիսացել է «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի կորպորատիվ շուկայի բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ՝ ցուցադրելով գերազանց արդյունքներ: Իր ղեկավարման ընթացքում «Ռուսաստան» բիզնես միավորի B2B հատվածը զարգացել է շուկան գերազանցող արագությամբ և բազմիցս արժանացել է լավագույներից լավագույնի կոչմանը: 

2014թ.–ին Անդրեյ Պատոկան նշանակվել է «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի ենթակառուցվածքների զարգացման գծով փոխնախագահի պաշտոնում , որտեղ նա մեկնարկեց ցանցի զարգացման նոր հայեցակարգի իրականացումը հիմնված հաճախորդամետ քաղաքականության վրա։ Դրանով իսկ հիմք դրվեց նորարարական տեխնոլոգիաների, ցանցի հուսալիության և կապի որակի շարունակական բարելավման ռազմավարությանը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52