Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Օրգանական  գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման ծրագիր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ
22/05/2015 16:21
Կիսվել

Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման ծրագիր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ սկսել են «Օրգանական  գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը: Ծրագրի մեկնարկը ազդարարվեց մայիսի 22-ին կայացած համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին օրգանիկ գյուղատնտեսական արտադրանք թողարկող տնտեսվարողներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք:

Ծրագրին մասնակցում էին մոտ 150 տնտեսվարողներ Հայաստանի բոլոր շրջաններից, ովքեր զբաղվում են  օրգանական սննդի արտադրմամբ: Մասնակիցները մեծամասամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդներն են:

Ծրագրիրն ուղղված է օրգանական արտադրանքի շուկայի ներկա իրավիճակի վերլուծությանը և բոլոր այն կազմակերպությունների և այն անհատների համար է, ովքեր հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:

Միջոցառումը կրում է նաև տեղեկատվական բնույթ: Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան Գերմանիայից հրավիրված փորձագետներ, ինչպես նաև Գերմանիայի բնության պահպանության միության ներկայացուցիչներ: Գերմանիայից ժամանած առաջատար մասնագետները մասնակիցներին ներկայացրեցին այս ոլորտում միջազգային փորձը, եվրոպական շուկայի ստանդարտները և այն հնարավորությունները որոնք կարող են բացվել հավաստագրված առանց արհեստական հավելումների օրգանական սնունդ արտադրող ընկերությունների համար:

Ելույթ ունեցավ նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հիմնադրման առաջին իսկ օրվանից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միշտ եղել է հայ ֆերմերի, ագարակատիրոջ, գյուղմթերք արտադրող և հողը մշակող մարդու կողքին: «Գործունեության ամբողջ ընթացքում մեր առաքելությունը մշտապես համարել և համարում ենք  աջակցությունը Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողին»,- շեշտեց պարոն Անդրեասյանը:

Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ բանկի գլխավոր գործադիր տնօրենը նշեց. «Երկրի տնտեսության ողնաշարը կազմող և կենսական նշանակություն ունեցող այս ճյուղի ֆինանսավորումը և խորհրդատվությունը մեր առանցքային նպատակն է եղել մեր Բանկի` հիմնադրման օրվանից: Արդեն շուրջ 20 տարի է, սկզբից որպես  Հայգյուղփոխբանկ և 2006-ից որպես  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ,  մենք միշտ սատարել և սատարում ենք գյուղացուն` որպես վստահելի գործընկեր և հավատարիմ բարեկամ»:

Ծրագրի իրագործման հնարավորությունները Հակոբ Անդրեասյանը բարձր է գնահատում. «Այսօրվա միջոցառումը նոր լիցք և որակ է հաղորդելու այդ հարաբերություններին: Մենք, մեր մեկ այլ գործընկերոջ հետ, որոշել ենք դյուրացնել օրգանական, Էկոլոգիապես մաքուր մթերք արտադրողների մուտքը Եվրոպական շուկա: Արտերկրից ժամանած մասնագետները ձեզ կներկայացնեն օրգանական մթերքի ոլորտում միջազգային փորձը, եվրոպական շուկայի պահանջները և այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել հավաստագրված արտադրողի համար:  Վստահեցնում եմ ձեզ, Հայաստանը, իր բնակլիմայական պայմաններով, գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններով ի վիճակի է արտադրել բարձր որակի օրգանական մթերք: Ամբողջ խնդիրը` իմանալ ինչպես: Հենց այդ նպատակով մենք նախաձեռնել ենք նաև սեմինարներ և խորհրդատվություն»,- ամփոփեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենը:

Ծրագիրը, սակայն, այսքանով չի ավարտվում: Համաժողովին հաջորդելու են թրեյնինգների և սեմինարների շարք:

Ծրագրի տեղեկատվական մասի ավարտից հետո կանցկացվի հավաստագրման դիմած մասնակիցների արտադրանքի փորձագիտական գնահատում և մրցույթ:

Մրցույթում հաղթած միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան «օրգանիկ» սնունդ արտադրող կազմակերպությունները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) ֆինանսավորմամբ կանցնեն անվճար սերտիֆիկացում:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08