
Այս տարվա III-րդ եռամսյակում Alphabet-ի զուտ շահույթը կազմել է 3.98 մլրդ դոլար
Alphabet կորպորացիան, որի կազմի մեջ է մտնում ինտերնետ հսկա Google-ը, հրապարակել է 2015թ.-ի III եռամսյակի հաշվետվությունը: Տվյալների համաձայն նշված ժամանակահատվածում կորպորացիայի եկամուտներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել են 13%-ով և կազմել 16.52 մլրդ դոլար: Սույն ծավալից 13.09 մլրդ դոլարը բաժին է ընկնում Google-ին, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 16%-ով:
Վերոնշյալ ժամանակահատվածում Alphabet-ի զուտ շահույթն աճել է 47.41%-ով և կազմել 3.98 մլրդ դոլար: Մեկ բաժնետոմսի շահութաբերությունը կազմել է 7.35 դոլար: