Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.25
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 73.87-1.64 WTI - 70.43-1.85
COMEX:  GOLD - 2691.70-0.41 SILVER - 31.43-1.13
COMEX:  PLATINUM - 978.30-1.97
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 152.63-0.09 EUR/GBP - 1.0718-0.58
FOREX:  EUR/USD - 1.0718-0.58 GBP/USD - 1.2921-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43988.99+0.59 NASDAQ - 19286.78+0.09
STOCKS US: S&P 500 - 5995.54+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8072.39-0.84 CAC40 - 7338.67-1.17
STOCKS EUR:  DAX - 19215.48-0.76
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
Ռոստելեկոմ․ շուրջօրյա վճարումներ ծառայությունների դիմաց ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով
11/12/2015 15:40
Կիսվել

Ռոստելեկոմ․ շուրջօրյա վճարումներ ծառայությունների դիմաց ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով

Այսուհետ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց Հայաստանում ոչ միայն իրավաբանական, այլ նաև ֆիզիկական անձինք կկարողանան վճարումներ իրականացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով։

Վճարումները կիրականացվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի 67 մասնաճյուղերի դրամարկղերում, ինչպես նաև հեռահար մուտքի հնարավորության շնորհիվ։

24/7 տարբերակով վճարումներ իրականացնելու համար «Ռոստելեկոմի» բաժանորդները կկարողանան օգտվել Երևանում և մարզերում, ինչպես նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված TelCell արագ վճարային համակարգերից։

«Ռոստելեկոմը», հոգ տանելով իր բաժանորդների ժամանակի և հարմարավետության մասին, իր IP հեռախոսակապի, Ինտերնետ հասանելիության և Սմարթ հեռուստատեսության ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս առաջարկում է օգտվել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ինտերնետ բանկ» ծառայությունից, որը հասանելի է օրվա ցանկացած ժամի աշխարհի յուրաքանչյուր ծայրից։ Բացի այդ, ամեն ամիս Բանկ այցելություններից խուսափելու համար հաճախորդները կարող են նախապես Բանկ ներկայացնել հայտ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց իրենց բանկային կամ քարտային հաշվից պարբերական վճարումների հանձնարարականով։

«Ռոստելեկոմը» մշտապես հոգ է տանում իր բաժանորդների մասին՝ ներկայացնելով վճարման ամենատարբեր հնարավարություններն օրվա ցանկացած ժամանակահատվածի համար։

Առավել մանրամասն վճարումների հնարավորությունների մասին կարող եք տեղեկանալ ընկերության պաշտոնական կայքից հետևյալ հղումով՝ http://www.rtarmenia.am/payment։

«Ռոստելեկոմը» «ZTE» կորպորացիայի հետ համատեղ հիշեցնում են, որ նոյեմբերի 9-ից Հայաստանից նույնպես ընդունվում են աշխատանքներ «Տեխնոլոգիաներ կյանքի համար – առավել հնարավորություններ» խորագիրը կրող հինգերորդ միջազգային լրագրողական մրցույթի շրջանակներում։

Մրցույթն անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Գլխավոր մրցանակակիրը 2016թ. աշնանը ռուսաստանյան պատվիրակության կազմում կայցելի  Չինաստանի Շենչժեն քաղաքում գտնվող ZTE ընկերության գլխամաս: Յուրաքանչյուր տարի նախագծին մասնակցում են ավելի քան 500 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Ռուսաստանից և Հայաստանից։

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր աբստրակցիա չեն, այլ բացարձակ օգտակար և առաջին անհրաժեշտություն երևույթ, առանց որի դժվար է պատկերացնել մեր կյանքի գեթ մեկ օր։ Մեծ ուրախությամբ հրավիրում եմ բոլոր լրագրողներին մասնակցելու մրցույթին և հաղթելու։»,-հայտարարել է «Ռոստելեկոմ» ԲԲԸ Արտաքին կոմունիկացիաների դեպարտամենտի տնօրեն Կիրա Կիրյուխինան։

Մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես ռադիո և հեռուստատեսության, այնպես էլ տպագիր (թերթեր, ամսագրեր) և առցանց ԶԼՄ-ներում, սոցիալական մեդիայում (բլոգեր) հրապարակված աշխատանքները։

Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.smi.rt.ru կայքում մինչև 2016թ. ապրիլի 10-ը: Նույն կայքում էլ  տեղակայված են աշխատանքներն ու մանրամասն տեղեկատվությունը մրցույթի մասին՝ www.smi.rt.ru:

«ՏՏ ոլորտը լուսաբանելու և վերլուծելու կարիք շատ ունի, իսկ մրցույթը մոտիվացնում է լրագրողներին, նրանք առավել մեծ թվով հետաքրքրաշարժ և դիտարժան նորություններ են ներկայացնում։ «Ռոստելեկոմը» և ZTE կորպորացիան դեռ այս տարվա հունիսին էին հայտարարել հայաստանյան շուկայում ռազմավարական համագործակցության, մասնավորապես IPTV/OTT (Over the Top) ինտերակտիվ պլատֆորմի ձևավորման, ամպային նորագույն տեխնոլոգիական լուծումների (Cloud Technologies), տվյալների փոխանցման գերհզոր համակարգերի ներդրման ու զարգացման, այլ մի շարք կարևոր ուղղությունների շուրջ ակտիվ համագործակցության մեկնարկի մասին։ Համոզած եմ, որ Չինաստանում կորպորացիայի գերժամանակակից լուծումներին ծանոթանալ կշտապեն շատերը։ Հաջողություն եմ մաղթում բոլորին։»,-հայտարարել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«ZTE» ընկերության և «ZTE-Սվյազտեխնոլոգիա» կորպորացիայի ռուսաստանյան ներկայացուցչության համար մեծ պատիվ է աջակցել «Ռոստելեկոմին» այս մրցույթի անցկացման համար և ներկայացնել առաջատար լրագրողներին և բլոգերներին նորագույն տեխնոլոգիաները անմիջապես մեր գլխամասում, որը գտնվում է Շենչժենում»,- հայտարարել է Ռուսաստանում ZTE կորպորացիայի ավագ փոխնախագահ Տիգրան Պողոսյանը։ «Չատ կարևոր է հատկապես հիմա, երբ մեր ընկերությունը, ընդգրկվելով աշխարհում հեռահաղորդակցության և տերմինալային սարքավորումների ոլորտում առաջատար ներկայացուցիչների հնգյակում, դարձել է «Ռոստելեկոմ» ընկերության հաճախորդների սպասարկման ուղղությամբ ներդրվող տեխոլոգիաների երկարաժամկետ մատակարարը և ակտիվ համագործակցություն է սկսել Ռուսաստանյան լրատվամիջոցների հետ»։

Հայաստանյան ժյուրիի կազմում են  հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ՝

– Էմիլ Տարասյան –  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար,
– Բագրատ Ենգիբարյան – Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն,
– Կարեն Վարդանյան – Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն,
– Սիրանուշ Գյուրջինյան – ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, Հանրային կապերի բաժնի ղեկավար։

Մրցույթը ռուսաստանյան լրագրողների շրջանում  անց է կացվում արդեն հինգերորդ անգամ, իսկ միջազգային այն դարձել է հայաստանյան լրագրողների՝ 2014-2015 մրցույթին մասնակցությունից հետո։

Հիշեցնենք, որ 2014-2015թթ մրցույթի հաղթող էր ճանաչվել հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը, ով ռուս մասնակիցների հետ հոկտեմբեր ամսին այցելեց Չինաստան։

«Ռոստելեկոմը» մրցույթը կազմակերպել է ZTE ընկերության հետ համատեղ առաջատար ԶԼՄ-ների տեղեկատվական աջակցությամբ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) – Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի «BBB-« մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է:

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51