
Վաճառվել է աշխարհի ամենաթանկ տունը
Փարիզի Տրիանգլ դ՛Օր արվարձանի հարևանությամբ գտնվող Chateau Louis XIV կոչվող դղյակը վաճառվել է ռեկորդային գնով՝ 301 մլն դոլար և դարձել աշխարհի ամենաթանկ վաճառված տունը։ Մինչ այս ռեկորդը պատկանում էր Լոնդոնի շենքերից մեկում գտնվող պենթհաուսին, որը վաճառվել էր 221 մլն դոլար։
Chateau Louis XIV դղյակը կառուցված է 17-րդ դարում, այն ունի 56 ակր հողատարածք։ Հավելենք, որ դղյակը ձեռք է բերել Մերձավոր Արևելքում բնակվող արաբ գործարար։