Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ռոստելեկոմ․ ծառայությունների դիմաց առցանց վճարումներ՝ ընկերության կայքի միջոցով
08/02/2016 17:17
Կիսվել

Ռոստելեկոմ․ ծառայությունների դիմաց առցանց վճարումներ՝ ընկերության կայքի միջոցով

«Ռոստելեկոմը» Հայաստանում գործարկել է սեփական պաշտոնական կայքից առցանց վճարումների իրականացման ծրագիրը․ մի քանի քայլ և ընկերության ծառայությունների դիմաց ամսական վճարումներ կատարելու համար այլևս որևէ տեղ այցելելու կարիք չկա։ Այս հնարավորությունն առավել արդիական է հատկապես նրանց համար, ովքեր հաճախ են բացակայում երկրից, իսկ հարազատներն օգտվում են «Ռոստելեկոմի» գերարագ Ինտերնետի, Հեռուստատեսության և հեռախոսակապի ծառայություններից

Առցանց վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մուտք գործել ընկերության պաշտոնական կայքի՝ www.rtarmenia.am, «Վճարում»  բաժնի «Առցանց վճարումներ» ենթաբաժինը և հետևելով հաջորդական քայլերին կատարել փոխանցում։ Նմանօրինակ գործիքների ներդրմամբ «Ռոստելեկոմն» իր բաժանորդների համար տրամադրվող գերժամանակակից ծառայությունների հետ մեկտեղ ապահովում է հարմարավետ պայմաններ և սպասարկման առավել բարձր որակ

Մինչ այս ընկերության ծառայությունների դիմաց վճարումներ հնարավոր էր իրակացնել idram, TelCell, EasyPay, Mobidram ակնթարթային համակարգերի և տերմինալների, բջջային դրամապանակների միջոցով,  ինչպես նաև կոմերցիոն բանկերի գրասենյակներ այցելելով։

«Ռոստելեկոմը» շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը և բաժանորդների կողմից ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս որևէ միջնորդավճար չի գանձվում՝ անկախ վճարային համակարգի ընտրությունից (այդ թվում նաև TelCell, EasyPay, Mobidram ակնթարթային համակարգերի միջոցով, ինչպես նաև ընկերության կայքում նշված բանկերի մասնաճյուղերում վճարումներ իրականացնելիս)։

«Ռոստելեկոմի» հետ Հայաստանում համագործակցող բոլոր վճարային համակարգերի ու բանկերի հաշվեհամարների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է պաշտոնական կայքի «Վճարումներ» բաժնում՝ http://www.rtarmenia.am/payment։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) – Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի «BBB-« մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98