Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. Տաթև Այրումյանը հանդես եկավ ելույթով «Մարքեթինգը որպես բիզնեսի խթան» հանդիպման շրջանակում
22/02/2016 19:53
Կիսվել

Beeline. Տաթև Այրումյանը հանդես եկավ ելույթով «Մարքեթինգը որպես բիզնեսի խթան» հանդիպման շրջանակում

22 փետրվարի, 2016 թ. Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթև Այրումյանը հանդես եկավ «Նորարարական մոտեցումները և գործիքները PR-ում»  դասախոսությամբ «Մարքեթինգը որպես բիզնեսի խթան» մասնագիտական հանդիպման շրջանակում։

Հանդիպումը կազմակերպվել էր Global Media Lab  ընկերության կողմից Հայաստանում  իր գործունեության բնույթով առաջինը հանդիսացող «Marketers Community» նախագծի շրջանակում՝ նպատակ ունենալով համախմբել հայկական բիզնես միջավայրը զարգացնող  առաջատար մասնագետներին, ինչպես նաև արտասահմանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին: 

Տաթև Այրումյանը վարպետության դասի մասնակիցներին ներկայացրեց PR-ի ժամանակակից մոտեցումներն ու մեխանիզմները, ոլորտում կիրառվող նորարական մեթոդները և հիմնական գործիքների կիրառումը Beeline-ի օրինակով, կիսվեց հաջողության հասնելու և նպատակներն իրականացնելու իր անձնական փորձով։ 

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանդիպման կազմակերպիչներին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Անչափ ուրախ եմ, որ հասարակայնության հետ կապեր հաստատելու և իմիջի զարգացման գործում Beeline-ի ձեռքբերումները համարվում են հաջողության օրինակ, և կարևորվում է մեր ընկերության փորձի ներկայացումը մարքեթինգի և PR-ի մասնագետներին: Երկու` միմյանց հետ փոխկապված ոլորտների ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ մասնագետների հետ այսօրվա հանդիպումն ինձ համար հետաքրքիր և արժեքավոր փորձ էր` ձեռքբերումները ևս մեկ անգամ ամփոփելու և զարգացման հետագա ուղիներն ուրվագծելու համար»,- նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթև Այրումյանը: 

«Ուրախ ենք Ձեզ ողջունել Marketers Community Meeting-ի թվով 4-րդ մասնագիտացված հանդիպմանը: Ինչպես նախորդ հանդիպումներին, այս անգամ ևս մեր հիմնական նպատակն է ոլորտում առկա մասնագետներին և ոլորտով հետաքրքրված անձանց համախմբել մեկ հարթակի շուրջ, ինչը կնպաստի նրանց միջև նոր կապերի  հաստատմանը, նոր գործընկերների ձեռքբերմանը, ինչպես նաև նոր գործնական ծրագրերի նախաձեռնմանը»,– նշեց «Marketers Community» ծրագրի ղեկավար Սեդա Վարդանյանը:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին մի շարք հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումն ավարտվեց հատուկ դասախոսությամբ, որի ընթացքում, Հայաստանում գործող ընկերության օրինակով, ներկայացվեց  հաջողված բիզնես սկսելու համար ԱՆՎՃԱՐ մարքեթինգային գործիքների կիրառումը և ագրեսիվ վաճառքներին նպաստող ռազմավարության փուլերը։

Նշենք, որ Global Media Lab ընկերության Marketers Community նախագծի նպատակն է մեկ հարթակի և մեկ գաղափարի ներքո համախմբել հայաստանյան և արտասահմանյան հաջողակ բիզնես ընկերությունների փորձագետների, ովքեր իրենց հարուստ փորձով և հմտություններով կկիսվեն ապագա բիզնես կերտել ցանկացող անհատների հետ՝ վերջիններիս համար հանդիսանալով որպես ոգեշնչման աղբյուր և հաջողության օրինակ:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98