Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+2.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 85.76+1.35 WTI - 80.02+0.53
COMEX:  GOLD - 4027.50+0.47 SILVER - 58.51+1.72
COMEX:  PLATINUM - 1643.30+1.88
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.15-0.05 EUR/GBP - 1.1435+0.36
FOREX:  EUR/USD - 1.1435+0.36 GBP/USD - 1.34+0.28
STOCKS RUS:  RTSI - 882.48-0.83
STOCKS US: DOW JONES - 52508.27+0.02 NASDAQ - 26107.01+0.90
STOCKS US: S&P 500 - 7543.59+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.50+0.74 TOPIX - 4038.98+0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 24340.73+0.52 SSEC - 3967.13+1.36
STOCKS EUR:  FTSE100 - 10529.39+0.30 CAC40 - 8366.85+0.03
STOCKS EUR:  DAX - 25147.03+0.13
14/07/2026  CBA:  USD - 366.74+0.05 GBP - 490.37-0.88
14/07/2026  CBA:  EURO - 417.72-1.55
14/07/2026  CBA:  GOLD - 47633-693 SILVER - 688.47-11.23
Օրանժ Արմենիա․ ավելի շատ գերարագ ինտերնետ՝ բաժանորդների համար
02/03/2016 11:40
Կիսվել

Օրանժ Արմենիա․ ավելի շատ գերարագ ինտերնետ՝ բաժանորդների համար

Այսուհետ Orange ինտերնետի նոր և առկա բաժանորդները նույն ամսավճարի դիմաց կստանան ավելի շատ գերարագ ինտերնետի ծավալ։

Այսպես, Ինտերնետ Հիմա և MyFi 5000 ու 6000  սակագնային պլանների բաժանորդները նախկին 5ԳԲ-ի փոխարեն կստանան 10 ԳԲ, Ինտերնետ Հիմա և MyFi 8000 սակագնային պլանների բաժանորդներն այժմ կարող են սպառել 25ԳԲ, Ինտերնետ Հիմա և MyFi 11 000 սակագնային պլանների դեպքում ամսական գերարագ ինտերնետի ծավալը կլինի 50ԳԲ, իսկ Ինտերնետ Հիմա և MyFi 15 000 սակագնային պլանների դեպքում՝ 65ԳԲ: MyBox 11 000 և 14 000 սակագնային պլանների բաժանորդներն այսուհետ կստանան համապատասխանաբար 50ԳԲ և 60ԳԲ ամսական գերարագ ինտերնետի ծավալ։

«Ինտերնետն արդեն անշուշտ դարձել է յուրաքանչյուրիս առօրյայի անբաժանելի մասը: Լինելով շարժական ինտերնետի շուկայի առաջատարը Հայաստանում՝ շարունակում ենք միջոցառումներ ձեռնարկել հայ սպառողի համար այն ավելի հասանելի դարձնելու համար: Այսօր ուրախ ենք մեր ինտերնետ բաժանորդներին ներկայանալ այսպիսի անակնկալով, որն իրենց թույլ կտա ավելի հեշտ օգտվել համացանցից և ազատ շփվել սոց. ցանցերում»,- նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը։

Հիշեցնենք, որ Orange Ինտերնետի 5000 և ավելի բարձր սակագնային պլանների բոլոր բաժանորդները գիշերային ժամերին անսահմանափակ գերարագ ինտերնետից կարող են  օգտվել անվճար:

14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
47633
-693
Արծաթ
688.47
-11.23