Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Ucom-ն արժանացել է «Լավագույն գործատու» տիտղոսին
05/05/2016 13:11
Կիսվել

Ucom-ն արժանացել է «Լավագույն գործատու» տիտղոսին

Վերջերս Ucom ընկերությունը մասնակցել է «Մարդկային ռեսուրսների կառավարման լավագույն փորձ» ուսումնասիրությանը, որը կազմակերպվում և իրականացվում է Ամստերդամում հիմնադրված Լավագույն գործատուների ինստիտուտի (http://www.top-employers.com/) կողմից:

Լավագույն գործատուների ինստիտուտի նախաձեռնությամբ ամեն տարի իրականացվող ուսումնասիրության նպատակն է ուսումնասիրել ամբողջ աշխարհի խոշոր գործատուների կողմից իրենց աշխատակիցներին առաջարկվող պայմանները և իրականացնել գնահատում՝ ընդունված միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյունքում, աշխարհի միայն առաջատար գործատուներն են արժանանում «Լավագույն գործատու» տիտղոսին:

Ucom ընկերության կողմից իր աշխատակիցներին առաջարկող պայմանների գնահատումն իրականացվել է 9 չափանիշների հիման վրա՝

1. Մեծ պոտենցիալով աշխատակիցների կառավարման ռազմավարություն

2. Մարդկային ռեսուրսների պլանավորում

3. Աշխատակցի ընդունելության գործընթաց

4. Ուսուցում և մասնագիտական զարգացում

5. Աշխատանքի արդյունավետության կառավարում

6. Առաջնորդություն

7. Կարիերայի և մասնագիտական առաջխաղացման կառավարում

8. Աշխատակիցների փոխհատուցում ու արտոնություններ

9. Մշակույթ

Արդյունքում, Ucom-ը բարեհաջող անցել է հավաստագրման գործընթացի բոլոր փուլերը և արժանացել «Հայաստանում 2016թ. լավագույն գործատու» տիտղոսին, քանի որ ընկերության կողմից իր  աշխատակիցներին առաջարկվող պայմանները համապատասխանել և որոշ հարցերում անգամ գերազանցել են հավաստագրմանը ներկայացվող բոլոր չափանիշները:

«Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր ընկերությունը 2016 թվականին «լավագույն գործատու» տիտղոսին արժանացած միակ հայկական ընկերությունն է: Այս մրցանակը վկայում է մեր աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի մասին: Այն փորձը, որ մենք կուտակել ենք տարիների ընթացքում, նաև այն ժառանգությունը, որ ստացել ենք Օրանժ Արմենիա ընկերությունից հիմք են հանդիսացել, որ մեր ընկերությունը համարվի միջազգային չափանիշներին համապատասխանող լավագույն ընկերություն», – նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Մարդկային ռեսուրսների և կազմակերպության զարգացման տնօրեն Մարինե Ազնաուրյանը նշել է՝ «Այս հավաստագիրը մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում մեր աշխատանքի գնահատականն է և, միաժամանակ, պարտավորեցնում է մեզ բարելավել մեր անձնակազմի աշխատանքային պայմաններն ու զարգացման հնարավորությունները»:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62