Beeline. փոխվել են ընկերությանը պատկանող անշարժ գույքի վաճառքի պայմանները
Beeline-ը հայտարարում է ընկերությանը պատկանող անշարժ գույքի օբյեկտների վաճառքի պայմանների փոփոխության մասին: Ըստ նոր ընթացակարգի` անշարժ գույքը վաճառքի է հանվում նվազագույն նախնական արժեքով:
Եթե առաջարկներ ստանալու ժամկետը լրանալու պահին տվյալ շինությունով կամ անշարժ գույքի այլ օբյեկտով հետաքրքրվածություն է ցուցաբերել մեկ գնորդ, նա հնարավորություն է ստանում այն ձեռք բերելու առաջարկված արժեքով, որը չի կարող ցածր լինել մեկնարկային արժեքից: Եթե մեկ շինությունն ունի մի քանի գնորդ, հաղթողը կորոշվի էլեկտրոնային սակարկումների կամ օֆերտայի բարելավված առաջարկների հարցման արդյունքում։
Անշարժ գույքի վաճառքի նոր ընթացակարգի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ, ինչպես նաև վաճառքի դրված անշարժ գույքի բոլոր օբյեկտների ամբողջական ցանկին ծանոթանալ կարող եք հետևյալ հղումով. https://beeline.am/am/nav/aboutPartners?lang=hy
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: