Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ռոստելեկոմ. ռադիոյի զարգացումներն ու նոր հնարավորությունները
29/06/2016 14:53
Կիսվել

Ռոստելեկոմ. ռադիոյի զարգացումներն ու նոր հնարավորությունները

Հունիսի 29-ին «Ռոստելեկոմի» կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում նվիրված ռադիոյի հեռարձակման ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին։

Մասնավորապես առաջին անգամ ներկայացվեց «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության  «Ռադիո» հավելվածը, որի միջոցով հեռարձակվում են 16 հայկական ռադիոկայաններ։

«Ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներից ու նորույթներից անմասն չեն նաև հայաստանյան սպառողները։ «Ռոստելեկոմը», հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը և իրականացնելով հետազոտություններ, սպառողական շուկայում  շարունակում է ներկայացնել ողջ աշխարհում լայն տարածում ստացած տեխնոլոգիական նորույթները։ Մասնավորապես, այսօր հանրության և մասնագետների ուշադրությանն ենք ներկայացրել մեր Սմարթ հեռուստատեսության հավելվածներից մեկը՝ Ռադիոն, որը միակն է Հայաստանում։ Փաստորեն, «Ռոստելեկոմն» իր բաժանորդներին հնարավորություն է տալիս ունկնդրելու սիրելի հաղորդումներն ու երաժշտական կատարումներն անմիջապես հեռուստաէկրանից՝ անգամ հեռավոր մարզերում»,— հանդիպման ընթացքում նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հանդիպմանը հրավիրված էին ներկայացուցիչներ հայկական ռադիոկայաններից, ովքեր հանդես եկան իրենց առաջարկություններով և դիտարկումներով։ Ռադիոկայանների և գործառույթների ցանկը պարբերաբար ընդլայնվելու և թարմացվելու է։

Հավելվածը մշակվել է հայ ՏՏ մասնագետների կողմից և նպատակ ունի ռադիոկայանների հեռարձակումն էլ ավելի հասանելի դարձնելու ընկերության բաժանորդներին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։

«Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության հնարավորությունները՝

– Շուրջ 150 լավագույն հեռուստաալիքների դիտման հնարավորություն, որոնցից  6  HD,

– Ծնողական վերահսկողություն՝ ըստ հեռուստաալիքի, ֆիլմերի, վարկանիշի, տարիքային սահմանափակման,

– Տեսավարձույթ (VOD, Video on Demand),

– Ֆիլմերի փաթեթի բաժանորդագրություն (SVOD), սերիալներ,

– «TV-ն քեզ հետ» – Հեռուստատեսային սարքավորմամբ պատկերի դիտման հնարավորություն այլ սարքով՝ iOS հեռախոսներով, պլանշետներով,

– Multiroom – Մի քանի հեռուստացույցի միացում նույն սակագնային փաթեթին, բովանդակությանը,

– Miracast – հնարավոր է հեռուստացույցի էկրանին փոխանցել Ձեր սմարթֆոնի և/կամ պլանշետի ամբողջ բովանդակությունը՝ դիտել նկարներ, խաղեր խաղալ, օգտվել համացանցից և այլն։

– Նախկինում ցուցադրված հաղորդումների դիտում (TVOD, TV on Demand/Catch-up),

– Հեռուստադիտման ժամանակ հաղորդումների դադար/դիտում (TSTV, Time-Shift TV/Pause TV),

– Նախկին, ներկա և հետագայում ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի մասին տեղեկատվություն (EPG, Electronic Program Guide)։

Հավելվածների միջոցով՝

– Նորություններ – լրահոսի ընթերցում հեռուստաէկրանից

– YouTube

– Ռադիո

– Մանկական Rutube (հավելված հատուկ երեխաների համար, մուլտֆիլմեր, մանկական հաղորդումներ),

– Եղանակի տեսություն,

– Viber – Զանգեր կատարելու և ընդունելու, հաղրոդգրություններ փոխանակելու հնարավորություն

– Vivarobet – Սլոտ խաղերի հնարավորություն,

– Հորոսկոպ (Շուտով)։

Սարքի հնարավորությունները՝

– USB հիշողության սարքերի բովանդակության դիտում. տեսանյութեր, երաժշտություն, նկարներ

– USB լարային և անլար մկնիկի, ստեղնաշարի միացում։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90