ՀՀ կառավարություն. աջակցություն Ucom ընկերության ներդրումային ծրագրին
Այսօր կայացած նիստի ընթացքում գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է «Յուքոմ» ընկերության կողմից, ՀՀ կառավարության 2016թ. համապատասխան որոշման համաձայն, ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ: Ներդրումային ծրագրի շրջանակում` 4G (LTE) սերնդի բջջային ցանցի և առկա 2G/3G ցանցը հզորացնելու համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 18.3 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրումներ, որից մոտ 17.1 մլրդ ՀՀ դրամը` սարքավորումներ ձեռք բերելու համար: