Beeline. ավելի հասանելի զանգեր դեպի Ռուսաստան
Beeline-ն անցկացնում է ակցիա «Ռուսաստանյան 20» ծառայության բաժանորդների համար: Մինչև ս.թ. հոկտեմբերի 31-ը «Ռուսաստանյան 20» ծառայության բաժանորդները հնարավորություն կստանան 1000 դրամ ամսավճարի դիմաց 30 օրվա ընթացքում կատարել զանգեր դեպի Ռուսաստանի բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր 20 դրամ/րոպե սակագնով:
«Ռուսաստանյան» ծառայությունը մեծ տարածում ունի մեր հաճախորդների շրջանում, և օրինաչափ է, որ մենք ստանում ենք բազմաթիվ դրական արձագանքներ ու առաջարկներ այն բարելավելու ուղղությամբ: Ամենատարածված առաջարկը վերաբերում էր բաժանորդներին դեպի Ռուսաստանի բոլոր համարներ զանգելու հնարավորություն ընձեռելուն: Ձգտելով ծառայություններն առավելագույնս հասկանալի և պարզ դարձնել` Beeline-ն իր բոլոր բաժանորդներին նման հնարավորություն է ընձեռում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ռուսաստանյան 20» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *0050# USSD-հրահանգը: Ծառայության գործողության ժամկետը 30 օր է: Ժամկետի ավարտից հետո բաժանորդի հաշվեկշռին բավականաչափ գումար լինելու դեպքում ծառայությունն ավտոմատ կերպով կերկարաձգվի ևս 30 օրով: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայությունը` հավաքելով *0051# հրահանգը։
Հիշեցնենք, որ նախքան ակցիայի մեկնարկը «Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն էր ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր միայն դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ:
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: