Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Made in Armenia 2016. Հայաստանում արտադրված ապրանքները կներկայացվեն խոշորագույն ցուցահանդեսում
05/09/2016 10:26
Կիսվել

Made in Armenia 2016. Հայաստանում արտադրված ապրանքները կներկայացվեն խոշորագույն ցուցահանդեսում

Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում «Պատրաստված է Հայաստանում» ապրանքների ամենախոշոր ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 19-22-ին: Չորս օր շարունակ արտադրության տարբեր ոլորտների հայկական ընկերությունները հնարավորություն կունենան ներկայանալ հայ սպառողներին, կապեր հաստատել շուկայում գործող այլ ընկերությունների, ինչպես նաև օտարերկրյա գործարարների ու ներդրողների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը մանրամասնեց «Made in Armenia» երկրորդ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին ու ընթացքին վերաբերող որոշ հարցեր: Նրա խոսքով` սեպտեմբերի 1-ի դրությամբ մասնակցության ցանկություն հայտնած ընկերությունների թիվը 300-ից ավելի է, սակայն, իրենք ստիպված են եղել սահմանափակել հետագա դիմողների ցանկը տեղի խնդիրներ ունենալու պատճառով:

«Ցուցահանդեսի վայրի հատակագիծն է, հիմա բաշխում ենք տեղերը, թե որ ոլորտները, որ ընկերությունները որտեղ պետք է ներկայացված լինեն: Այս տարի ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ անկախության 25-ամյակի շրջանակներում, երևի սա 25 տարվա մեջ ամենամեծ ցուցահանդեսն է: Շուրջ 330 ընկերություն արդեն ցանկություն է հայտնել մասնակցելու, այդ թվում` Արցախից 15 ընկերություն»,- ասաց Հայկ Միրզոյանը:

«Made in Armenia 2016» ցուցահանդեսի բացումը նախատեսվում է սեպտեմբերի 19-ին Yerevan Expo ցուցահանդեսային սրահում: Հաջորդ օրը նախատեսված է համաժողով` «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով, որին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև պաշտոնյաներ ու գործարարներ Իրանից: Ցուցահանդեսի ժամանակ նախատեսվում է նոր արտադրանքների, նոր գաղափարների շնորհանդեսներ: Սեպտեմբերի 22-ին սպասվում է նորաձևության ցուցադրություն, որի ժամանակ կցուցադրվեն ինչպես ընկերությունների, այնպես էլ անհատ դիզայներների ստեղծագործությունները: Մասնակից ընկերություններին տեղերը տրամադրում են անվճար` արտահանմանն ուղղված պետական աջակցության շրջանակներում: Ընկերություններն ազատ են յուրահատուկ լուծումներով կահավորել տաղավարները:

Մեր զրուցակցի դիտարկմամբ` ցուցահանդեսին մասնակցում են արդյունաբերության մի շարք ճյուղեր, նաև ծառայությունների ոլորտը: Կազմակերպիչները փորձել են բաց չթողնել այնպիսի արտադրություններ, որոնք կան Հայաստանում: «Բոլոր ոլորտներից էլ մասնակցության ակտիվություն ունենք, բայց դա կախված է նաև մեր երկրում նշյալ ոլորտներում առկա ընկերությունների քանակից: Մեզ մոտ հիմնական ուղղություններից է սննդի արդյունաբերությունը, խմիչքների արտադրությունը. դա, երևի, ամենամեծ բաժինն է կազմում, բայց ոչ փոքր բաժին է ներկայացնում ճշգրիտ ճարտարագիտությունը, ընդգրկուն տեսականի ունենք` մեքենաշինություն, սարքաշինություն, գործիքաշինություն, էլեկտրատեխնիկա»,- նշեց պաշտոնյան:

Հայկ Միրզոյանի տեղեկացմամբ` 1000-ից ավելի հրավերներ են ուղարկվել տարբեր երկրների պաշտոնյաների ու գործարարների թե՛ արտերկրում գտնվող հայկական դեսպանությունների, թե՛ հիմնադրամի համանման կառույցների, գործարարների, Առևտրի արդյունաբերական պալատի ունեցած օղակներով: «Սպասում ենք տարբեր երկրներից պատվիրակությունների այցի: Հյուրեր կունենանք ԵԱՏՄ երկրներից, Իրաքից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Այլ երկրներից էլ դեռ սպասում ենք հաստատումներին»,- ավելացրեց նա:

Խոսելով նախորդ տարվա ցուցահանդեսի մասին` Հայկ Միրզոյանը նկատեց, որ այն բավականին հաջողված էր ոչ միայն դրսից մեծ թվով հրավիրյալների մասնակցությամբ, այլև նրանով, որ շատ ընկերություններ իրենց գործընկերներ գտան, նոր համագործակցություն ծավալեցին:

«Այս ցուցահանդեսները կարևոր են թե նրանով, որ ներքին արտադրողներն իրար ճանաչեն, թե սպառողների տեսանկյունից: Ցուցահանդեսին այցելուների մասնակցությունն առավել հարմարավետ դարձնելու համար նախատեսում ենք Հանրապետության հրապարակից անվճար երթուղիներ սահմանել դեպի ցուցահանդեսային կենտրոն և հակառակ ուղղությամբ: Չորս օրերին անվճար հիմունքներով կաշխատեն ավտոբուսներ»,- տեղեկացրեց Հայկ Միրզոյանը` հորդորելով հայ սպառողներին լինել ակտիվ, այցելել ու տեղում ծանոթանալ հայկական արտադրանքին:

«Բավականին որակյալ արտադրանք ունենք, ցանկանում ենք, որ հայ սպառողը ուշադրությունը ներմուծվածից տեղափոխի հայկական արտադրանքին»,-ավելացրեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, որ հայկական արտադրության շատ ապրանքներ թանկ են շուկայի այլ առաջարկների համեմատ` Հայկ Միրզոյանը հակադարձեց. «Ես չեմ կարծում, որ հայկական արտադրանքը թանկ է: Եթե համեմատում ենք անորակի հետ, թանկ է, բայց նույն որակական չափանիշներով արտադրանքի համեմատությամբ բավականին էժան է»,- նկատեց հիմնադրամի պաշտոնյան:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52