ՊԵԿ. հայտնաբերվել է ստվերում գործող գիշերային ակումբ
Պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ: ՕՀՎ Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ստուգման արդյունքում պարզել են, որ ք.Երևան, Բագրևանդի 98 հասցեում ապրիլի 1-ից գործող «Ռայ» գիշերային ակումբը կազմակերպող տնտեսվարողը հարկային մարմին չի ներկայացրել գործունեության համար օրենքով սահմանված արտոնագիր՝ աշխատելով շրջանառության հարկի դաշտում: Փաստն արձանագրվել է, որի արդյունքում տնտեսվարողը տուգանվել է շուրջ 3 մլն ՀՀ դրամով: