Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ucom. կայացավ տարածաշրջանային ENOG RIPE NCC 12-րդ ինտերնետ համաժողովը
04/10/2016 15:57
Կիսվել

Ucom. կայացավ տարածաշրջանային ENOG RIPE NCC 12-րդ ինտերնետ համաժողովը

Ս.թ. հոկտեմբերի 3-ից 4-ը Երևանում կայացավ Ցանցային օպերատորների եվրասիական խմբի (ENOG) թվով տասներկուերորդ ամենամյա RIPE NCC տարածաշրջանային համաժողովը:

«Որպես ENOG / RIPE NCC տարածաշրջանային համաժողովի պլատինե հովանավոր ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել առաջատար միջազգային և տարածաշրջանային փորձագետներին, ցանցային օպերատորներին, ծառայություններ մատուցողներին, ինտերնետ-հանրության ներկայացուցիչներին, մի խոսքով՝ մեր բոլոր գործընկերներին։ Այստեղ փորձի փոխանակման, ինտերնետ-համայնքի թե՛ տարածաշրջանային, և թե՛ միջազգային մակարդակի կարևորագույն խնդիրների քննարկման համար փայլուն հնարավորություն է ստեղծված։  Քննարկման առանցքային թեմաներից մի քանիսը վերաբերում են նախևառաջ ազատ և անվտանգ մուտքին  դեպի համացանց», – նշեց Ucom  ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

«Այսօր անվտանգության խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ երկրի մակարդակով: Դրանք այնքան են գլոբալացել, որ լուծում կարող են ստանալ բացառապես միջազգային համագործակցության ու մեր ակտիվ մասնակցության արդյունքում», – կարծում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ՝ Սամվել Մարտիրոսյանը:

Քննարկման երկու օրերի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են մի շարք կարևոր թեմաների. ինչն է հնարավոր դարձնում DDoS-հարձակումները և ինչպես պայքարել դրանց դեմ; անցումը դեպի ինտերնետ պրոտոկոլի 6-րդ տարբերակ՝ IPv6, որը կոչված է լուծել այն բոլոր խնդիրները, որն ունի ներկայիս՝ IPv4 տարբերակը և որն արդեն ներդրված է Ucom ընկերության կողմից; գործակցությունը գիտական հանրության հետ; կոնվերգենտ առաջարկների պայմաններում DNS-տեխնոլոգիաների նոր հնարավորությունները և այլ խիստ մասնագիտական, սակայն վերջնական օգտագործողի համար չափազանց կարևոր խնդիրներ, որոնք պետք է ապահովեն ինտերնետի անվտանգությունն ու հասանելիությունը Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում:

«Այս համաժողովը մինչ այդ տեղի է ունեցել տարածաշրջանի բազմաթիվ երկրներում, որոնցից են՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, իսկ այժմ նաև՝ Հայաստանը: Հանդիպման սրահում հավաքվել են ոլորտի 200 գիտակներ, ովքեր ունակ են գործնական քայլեր առաջարկել իրական բարեփոխումների համար», – ասել է RIPE NCC համաժողովի հանրային կապերի պատասխանատու՝ Սերժ Ռադովչիչը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ տրասպորտի, կապի և ՏՏ նախարար՝ Վահան Մարտիրոսյանը և ամերիկյան ինտերնետի ռահվիրա, մի շարք RFC-ների (Request for Comments) ու Unix ծրագրային ապահովման մի քանի համակարգերի հեղինակ՝ Փոլ Վիքսին:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02