Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսությամբ հանդես եկավ PR դպրոցի ուսանողների համար
08/11/2016 15:56
Կիսվել

Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսությամբ հանդես եկավ PR դպրոցի ուսանողների համար

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ PR դպրոցի ուսանողների համար։ Ընկերության ղեկավարը լսարանին ծանոթացրեց ռազմավարական մարքեթինգի և բրենդինգի մասնագիտական դասընթացի հետ և կարդաց «Ինչպե՞ս կառավարել ղեկավարին» թեմայով դասախոսություն:

«Երիտասարդները Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ զբաղեցնում են կենտրոնական տեղ։  Նման ծրագրերի շնորհիվ, մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը և փորձում ենք մարդկանց օգնել դարձնել իրենց կյանքն էլ ավելի լավը։ Ուրախ եմ հանդիպելու PR դպրոցի նախաձեռնող և ստեղծագործ ուսանողների հետ և նրանց հետ կիսվելու բիզնեսի կառավարման սեփական փորձով: Վստահ եմ, որ այսօրվա դասախոսությունը նրանց տվեց նոր գիտելիքներ և կօգնի իրենց անձնական և մասնագիտական կրթության զարգացման գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսությամբ հանդես եկավ PR դպրոցի ուսանողների համար

«PR դպրոցն արդեն երկու տարի շարունակ հնարավորություն է տալիս հանրային կապերի մասնագետներին վերապատրաստվել, ձեռքբերել արդիական գիտելիքներ և հմտություններ: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության PR դպրոցում մասնագետները հնարավորություն ունեն ծանոթանալու տարբեր ոլորտներում աշխատող և արհեստավարժ գործունեություն ծավալող ղեկավարներին, ովքեր նպաստում են իրենց ընկերությունների և հանրության հետ գրագետ փոխհարաբերությունների ձևավորմանն ու դրական կերպարի ստեղծմանը»- նշեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը։

Նշենք, որ դասախոսությանն ներկա էին շուրջ 30 ուսանող։ PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ.-ին՝ նպատակ հետապնդելով նպաստել հանրային կապերի մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ: Դպրոցի հիմնադիրն է հանդիսանում «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 միլիոն բաժանորդի՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93