Բիզնես

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Ժան Իվ Շառլի. Վիմպելկոմի համար Հայաստանը ռազմավարական առումով ամենակարևոր շուկաներից մեկն է
25/11/2016 16:08
Կիսվել

Ժան Իվ Շառլի. Վիմպելկոմի համար Հայաստանը ռազմավարական առումով ամենակարևոր շուկաներից մեկն է

Հեռահաղորդակցության և թվային ծառայությունների մատուցման ոլորտում գլոբալ առաջատար ՎիմպելԿոմի (NASDAQ անվանումը՝ VIP), Գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն այս շաբաթ Հայաստան կատարած իր այցի շրջանակներում կներկայացնի Խմբի թվային տրանսֆորմացիայի վերաբերյալ նորությունները: ՎիմպելԿոմը սպասարկում է 200 միլիոնից ավելի հաճախորդների, և նրա գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ժան Իվին այցի ընթացքում ուղեկցելու են Եվրասիա միավորի Գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը և Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

2015թ.-ից ՎիմպելԿոմը ծավալել է հեռահաղորդակցության ոլորտի՝ ամենահավակնոտ տրանսֆորմացիոն ծրագրերից մեկը՝ ռացիոնալացնելով բիզնեսի իր պորտֆելը, օպտիմալացնելով և պարզեցնելով իր գործունեության մոդելը, ներդնելով ամուր կառավարման և կոմպլաենսի մոդել ամբողջ կազմակերպությունով մեկ և մշակելով նոր և նորարարական թվային ծառայություններ:

ՎիմպելԿոմի Գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն նշեց. «Ես շատ ուրախ եմ Հայաստան այցելելուս համար, որը Եվրասիական տարածաշրջանում Վիմպելկոմի համար ռազմավարական առումով ամենակարևոր շուկաներից մեկն է: Հայաստանում  Beeline–ը ՎիմպելԿոմ խմբում է 2006թ.-ից ի վեր և այստեղ մենք առաջինն էինք, որ գործարկեցինք 3G ցանցը: Ես պատրաստվում եմ արագացնել Հայաստանում մեր բիզնեսի զարգացումը և նպաստել այս երկրում մեր հաճախորդների համար նոր և նորարարական ծառայությունների ստեղծմանը»:

Հայաստանը մեկն է այն յոթ երկրներից, որոնք ձևավորում են ՎիմպելԿոմի Եվրասիական ձեռագիրը: Beeline Հայաստանը՝ համաձայն ՎիմպելԿոմի տրանսֆորմացիոն ռազմավարության վերակառուցում է իր տեխնոլոգիական ինֆրակառուցվածքները և ռացիոնալացնում իր գործընթացները՝ ստեղծելու մի կազմակերպություն, որը ճկուն է, բաց նոր տեխնոլոգիական հնարավորությունների առջև և ուշադրության կենտրոնում է պահում կատարողականությունը:

Լինելով ՎիմպելԿոմ ընկերությունների խմբում՝ Beeline Հայաստանը օգտվում է լավագույն փորձի և տաղանդաշատ աշխատակիցների փոխանակման ծրագրերից: Օգտվելով միջազգային ընկերությունների խմբին պատկանելու լծակներից՝ Հայաստանում  Beeline-ը նաև հնարավորություն է ստանում նոր ներդրումներ կատարելու թվային ծառայությունների ոլորտում իր Հայաստանյան հաճախորդների համար:

Ժան Իվ Շառլի. Վիմպելկոմի համար Հայաստանը ռազմավարական առումով ամենակարևոր շուկաներից մեկն է

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57