Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. ընդլայնվել է LTE/4G ցանցը Երևանում և գործարկվել 4G ռոումինգ 13 երկրում
12/12/2016 18:36
Կիսվել

Beeline. ընդլայնվել է LTE/4G ցանցը Երևանում և գործարկվել 4G ռոումինգ 13 երկրում

Beeline-ը հայտարարում է Երևանում LTE/4G բջջային ցանցի ծածկույթի նշանակալի ընդլայնման և 13 երկրի 15 օպերատորների ցանցում 4G ռոումինգի գործարկման մասին: 

Մասնավորապես, Beeline-ը կրկնակի ավելացրել է 4G բազային կայանների քանակը սույն թվականի սեպտեմբեր ամսից: Բացի այդ, ընկերությունը գործարկել է 4G ռոումինգը իր բաժանորդների համար աշխարհի 13 երկրում որոնց թվում են՝ Վրաստանը, Իտալիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ և այլ երկրներ:

«Հեռահաղորդակցության ոլորտը շարունակում է ընդլայնել 4-րդ սերնդի նոր տեխնոլոգիաները, և Beeline-ը որպես երկրի խոշորագույն օպերատոր, փորձում է անմասն չմնալ և առաջարկել իր բաժանորդներին ժամանակակից տեխնոլոգիաներից և ցանցերից օգտվելու բոլոր առավելությունները: Մենք ոչ միայն հնարավորինս արագ ընդլայնում ենք մեր սեփական LTE/4G բջջային կապի ցանցի ծածկույթը, այլ նաև ուրախ ենք մեր բաժանորդներին առաջարկել LTE ռոումինգ այլ երկրներում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

4G ռոումինգից օգտվելու համար բաժանորդը պետք է ունենա 4G ցանցում աշխատող սմարթֆոն և LTE SIM-քարտ:

Նշենք, որ Beeline-ը հանձնել է փորձնական կոմերցիոն շահագործման Երևանում 4G/LTE բջջային ցանցը 2016թ-ի սեպտեմբեր ամսին: Լրացուցիչ տեղեկատվություն Beeline ռումինգի մասին կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98