Բիզնես

USD BUY - 393.00-2.00 USD SELL - 399.00+0.50
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 418.00+5.00
OIL:  BRENT - 77.29+1.34 WTI - 74.58+1.51
COMEX:  GOLD - 2660.40+0.37 SILVER - 30.63+0.13
COMEX:  PLATINUM - 973.10+2.32
LME:  ALUMINIUM - 2529.00-1.40 COPPER - 8802.50-1.65
LME:  NICKEL - 15078.00-2.58 TIN - 28557.00-0.91
LME:  LEAD - 1934.50-2.49 ZINC - 2927.00-4.00
FOREX:  USD/JPY - 158.18+0.03 EUR/GBP - 1.0351-0.38
FOREX:  EUR/USD - 1.0351-0.38 GBP/USD - 1.2482-0.36
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42528.36-0.42 NASDAQ - 19489.68-1.89
STOCKS US: S&P 500 - 5909.03-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40083.30+0.47 TOPIX - 2786.57+0.06
STOCKS CHINA:  HANG SENG - 19447.58-1.58 SSEC - 3229.64+0.57
STOCKS EUR:  FTSE100 - 8245.28-0.05 CAC40 - 7489.35+0.59
STOCKS EUR:  DAX - 20340.57+0.62
07/01/2025  CBA:  USD - 396.76-0.14 GBP - 498.09+6.17
07/01/2025  CBA:  EURO - 413.62+5.45
07/01/2025  CBA:  GOLD - 33591.00-177.00 SILVER - 386.13+10.90
Հայկ Եսայան. «Հայկական OTT լուծումների զարգացումը կօգնի հաղթահարել ոլորտի անկումը»
10/03/2017 19:41
Կիսվել

Հայկ Եսայան. «Հայկական OTT լուծումների զարգացումը կօգնի հաղթահարել ոլորտի անկումը»

Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաների շարունակական զարգացումն ու ընդլայնումը հանգեցրել է նրան, որ գլոբալ հեռահաղորդակցական շուկայում տեղի են ունենում արմատական փոփոխություններ: Մասնավորապես, բջջային և ֆիքսված կապի աշխարհի առաջատար օպերատորներն իրենց մրցունակությունն ու ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով վերափոխում են զարգացման ռազմավարություններն ու բիզնես-մոդելները՝ «ավանդական» ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններից շարժվելով դեպի մոբայլ ինտերնետ հարթակում ժամանակակից նորագույն թվային ծառայությունների մատուցմանը, որոնք կարող են մրցակցել Ժամանակակից OTT (over-the-top) լուծումների հետ (մասնավորապես՝ Skype, Viber, WhatsApp):

Պարզելու համար, թե համաշխարհային միտումներն ինչպես են անդրադառնում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի վրա և թե զարգացման ինչ ուղղությամբ է շարժվում Ucom ընկերությունը, «Բիզնես 24»-ը զրուցել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի հետ:

– Պրն. Եսայան, ինչպե՞ս է անդրադառնում գլոբալ հեռահաղորդակցության ոլորտի և, մասնավորապես, OTT տեխնոլոգիաների զարգացումը հայաստանյան շուկայի վրա, և որքանո՞վ է մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտը հետևում և շարժվում այդ փոփոխություններին համընթաց:

– Չէի ցանկանա նշել, որ մենք միայն հետևում ենք ոլորտի գլոբալ զարգացումներին: Մեր երկրում ներդրվել և ներդրվում են տեխնոլոգիապես առաջատար լուծումներ, որոնք իրենց տեսակով առաջինն են տարածաշրջանում: Մասնավորապես, երբ մեր ընկերության կողմից գործարկվեց IPTV ծառայությունը, տարածաշրջանում ոչ մի այլ երկիր չուներ նման ծառայություն: Այսօր մենք կառուցում ենք 4G+ ցանց, որը ևս տարածաշրջանում ոչ մեկը չունի: Նույնիսկ զարգացած եվրոպական երկրներում, նաև Ռուսաստանում նման ցանցեր չկան: Միակ բանը, որով մենք հետ ենք մնում ոլորտում, սմարթֆոնների թափանցելիության ցուցանիշն է (smartphone penetration), այսինքն՝ թե քանի տոկոս է կազմում մեր երկրում սմարթֆոնների ծավալը: Այստեղ, այո, մենք զիջում ենք, ինչը կարծում եմ ավելի շատ սոցիալական զամբյուղի խնդիր է և պահանջում է ժամանակ: Մեր ընկերությունն այս ուղղությամբ  քայլեր է անում, մասնավորապես՝ այսօր մենք հեռախոսները տրամադրում ենք վարձակալությամբ, այլ ոչ թե վաճառում ենք: Իսկ OTT տեխնոլոգիաների զարգացումը հենց գալիս է սմարթֆոնների ծավալից, այսինքն, որքան ավելանում է սմարթֆոնների ծավալը շուկայում, այնքան OTT ծառայությունները զարգանում են և ոլորտի ընկերությունները պարտավոր են կատարել տրանսֆորմացիա: Ստացվել է այնպես, որ OTT լուծումների շնորհիվ մարդիկ անվճար կամ շատ էժան տարբերակով օգտվում են մի շարք ծառայություններից, և դրանով է պայմանավորված, որ շատ արագ զարգացան Viber, WhatsApp, և նմանատիպ այլ ծառայությունները: Մենք տեսնում ենք, որ աշխարհում միտումն այնպիսին է, որ բոլոր օպերատորները պետք է վերափոխվեն այլ տիպի ծառայություններ տրամադրողների և իրենց սակագնային փաթեթներում ընդգրկեն նաև OTT ծառայություններ: Այսօր մեր ընկերությունը զարգացնում է հենց այդ ուղղությունը:

– Ինչպե՞ս է ընկերությունը տեսնում սեփական OTT լուծումների զարգացումը:

– Այն ցանցը, որն ունենք, լինելու է հարթակ, որտեղ մենք գործարկելու ենք նոր ծառայություններ և OTT լուծումներով ենք գումար վաստակելու: Սրա վառ օրինակը և աշխարհում առաջատարը կորեական SK Telecom-ն է, որն առաջինը քայլեր կատարեց այս ուղղությամբ: Կարծում եմ՝ մենք կարող ենք շատ արագ հասնել այս ընկերությանը: Մոբայլ ինտերնետի օգտագործումը Հայաստանում բավականին բարձր է: Այս մասով մենք առաջատար ենք: Orange-ը, մուտք գործելով Հայաստանի շուկա, ապահովեց որակյալ 3G ծածկույթ: Այսօր մենք շարունակում ենք նույն միտումը՝  4G+ ցանցի ապահովման մասով: Մենք պարտականություն ենք վերցրել ապահովելու 86%-ից ավելի 4G+ ծածկույթ՝ միևնույն ժամանակ ընդլայնելով նաև 3G ծածկույթը: Այսօր մենք ներդրումներ չենք կատարում 2G ցանցում և չենք վաճառում 2G հեռախոսներ, վաճառքի և վարձակալության համար բերում ենք միայն նոր սերնդի հեռախոսներ: Սա, միանշանակ, կնպասի շուկայում OTT լուծումների զարգացմանը և նոր հավելվածների գործարկմանը: Այսօր մենք առաջարկում ենք մեր IPTV հավելվածը, U!Pay վճարային համակարգը, նաև հաշվի կառավարման մոբայլ հավելվածը, որոնք արդեն բավականին տարածված են: Շատ շուտով կգործարկենք նոր հավելվածներ, օրինակ՝ ամպային ծառայությունների հետ կապված, մեսենջեր, նաև՝ հայալեզու TV կոնտենտ Սփյուռքի համար նախատեսված: Հենց Սփյուռքի համար մենք տեսնում ենք զարգացման մեծ ներուժ և դա այն շուկան է, որը հնարավորություն կտա փոխհատուցել անկումը: Այս պահին չեմ կարող մանրամասնել, սակայն նշեմ, որ նոր OTT հավելվածները կլինեն և մեր սեփական, և համագործակցությամբ ստեղծված լուծումները: Ընդ որում, մենք առավելապես նախընտրում ենք հայկական լուծումներ, որոնք բացարձակապես չեն զիջում նույն եվրոպականին,  ընդ որում՝ շատ դեպքերում մի քանի անգամ ավելի լավն են: Մենք չենք ցանկանում Հայաստանը դարձնել փորձադաշտ և թեստավորել այլ երկրների ընկերությունների կողմից մշակված հավելվածները, այլ սկզբունքորեն գերադասում ենք հայկական լուծումները և վստահում ենք տեղական ծրագրավորողներին, ովքեր այսօր աշխարհում ունեն շատ բարձր վարկանիշ:

– Շուկայի ներկայիս փոփոխություններով պայմանավորված՝ հայաստանյան 3 օպերատորների մոտ եկամուտների անկում է, ընդ որում՝ 2016 թվականին հեռահաղորդակցության ոլորտում արձանագրվել է վերջին 10 տարվա կտրվածքով հասույթի ամենացածր ցուցանիշը (143 մլրդ ՀՀ դրամ): Ինչպե՞ս է այս անկումն անդրադարձել Ucom ընկերության ներդրումային քաղաքականության վրա, և Ձեր կանխատեսումներով՝ որքան կշարունակվի անկումը:

– Սմարթֆոնների մուտքով և OTT լուծումների տարածմամբ պայմանավորված՝ հասույթի անկումը նորմալ է: Եվրոպական երկրներում ևս նույն կերպ է եղել: Ճիշտ է, մեզ մոտ անկման միտումն ավելի շատ է, ինչը պայմանավորված է ոչ միայն տրանսֆորմացիայով, այլ նաև այլ գործոններով: Օրինակ, մարդիկ փորձում են ավելի խնայողաբար սպառել և օգտագործում են 2 օպերատորի SIM քարտ: Դա մեր շուկայի առանձնահատկությունն է, և բջջային հեռախոս արտադրողները Հայաստանի համար արտադրում են հենց 2 SIM քարտի հնարավորությամբ հեռախոսներ, ինչը խնդիր է: 2 SIM քարտի օգտագործումը բերում է միջօպերատորական զանգերի կրճատման և գանձվող գումարի զգալի նվազման: Սակայն, եթե հաշվենք, ապա կտեսնենք, որ միաժամանակ մի քանի SIM քարտ ունենալն իրականում ավելի ծախսատար է, քան մեկ օպերատորից օգտվելը: Մարդիկ երբեմն երկրորդ հեռախոսի գնումը չեն դիտարկում որպես ծախս, կամ հաշվի չեն առնում այն լրացուցիչ ծախսերը, որոնք կատարվում են՝ օգտվելով մի քանի օպերատորի SIM-քարտերից: Ընդհանուր առմամբ, ոլորտի անկումն ավելին էր, քան մենք ակնկալում էինք: Եկամուտների կառուցվածքում ձայնային ծառայությունների մասով անկումը ժամանակի ընթացքում կփոխհատուցվի ինտերնետ ծառայություններից հասույթի աճով: Ծախսային փոխհատուցումը միանգամից չի կարող լինել, քանի որ ինտերնետ ծառայությունները մի քանի անգամ էժան են, քան ձայնային ծառայությունները:  Մենք կանխատեսում ենք, որ այս տարվա սեպտեմբերից հասույթի անկումը կդադարի և քիչ-քիչ կսկսի աճել, և արդեն 5-րդ տարում հասույթի ցուցանիշով  կհասնենք այն առավելագույն մակարդակին, որն ունեցել ենք մինչ անկումը՝ 2013 թվականին: Դրան առավելապես կնպաստեն հայկական OTT հավելվածները, որոնք կսկսեն գումար բերել: Այսինքն, մարդիկ կսկսեն ավելի շատ օգտվել և գումարներ ծախսել հենց հայկական OTT ծառայությունների վրա: Ինչ վերաբերում է ներդրումներին, նշեմ, որ մեր ընկերությունն այս անկման պարագայում ևս շարունակում է ներդրումներ կատարել: 2016 թվականին իրականացրել ենք 28 մլրդ դրամի ներդրումներ, իսկ այս տարի նախատեսում ենք իրականացնել 16.6 մլրդ դրամի ներդրումներ:

– Որոշ երկրներում կա փորձ, երբ պետությունը հեռահաղորդակցության ոլորտին աջակցելու նպատակով միջամտում է OTT լուծումներ – բջջային կապի օպերատորներ մրցակցության`սահմանափակելով, օրինակ, OTT հավելվածների օգտագործումը: Նման անհրաժեշտություն կա, արդյո՞ք, Հայաստանում:

– Կարծում եմ՝ ոչ, դրա անհրաժեշտությունը չկա: Պետական միջամտությամբ OTT ծառայությունների սահմանափակումը լավ բան չէ: Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ գտնում են տարբերակներ շրջանցելու սահմանափակումները: Սա ժամանակի խնդիր է: Եթե օպերատորը փորձում է խնդրին կարճաժամկետ լուծում տալ՝ ներդրումներ չանելով, մեր կողմից դա ողջունելի չէ: Ոչ թե պետք է սահմանափակել, այլ մենք ենք փորձելու զարգացնել սեփական OTT լուծումները:

07/01/2025
դրամ
Դոլար (USD)
396.76
-0.14
Եվրո (EUR)
413.62
+5.45
Ռուբլի (RUR)
3.71
+0.17
Լարի (GEL)
140.65
-0.34
33591.00
-177.00
Արծաթ
386.13
+10.90