Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 73.22-0.88 WTI - 70.13-0.69
COMEX:  GOLD - 2660.60-0.38 SILVER - 30.85-0.42
COMEX:  PLATINUM - 942.20+0.06
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 153.63-0.33 EUR/GBP - 1.0496-0.12
FOREX:  EUR/USD - 1.0496-0.12 GBP/USD - 1.2694+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43449.90-0.61 NASDAQ - 20109.06-0.32
STOCKS US: S&P 500 - 6050.61-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.71-0.72 TOPIX - 2719.87-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 19864.55+0.83 SSEC - 3382.21+0.62
STOCKS EUR:  FTSE100 - 8195.20-0.81 CAC40 - 7365.70+0.12
STOCKS EUR:  DAX - 20246.37-0.33
18/12/2024  CBA:  USD - 394.62+0.03 GBP - 501.80+0.87
18/12/2024  CBA:  EURO - 414.27+0.38
18/12/2024  CBA:  GOLD - 33448.23-223.91 SILVER - 384.55-4.35
Աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվի մոտ 50 աշխատատեղ
30/03/2017 20:07
Կիսվել

Աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվի մոտ 50 աշխատատեղ

Գործադիրը հավանություն է տվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում հողամասերն առանց մրցույթի վարձակալության տրամադրելու համար «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» կողմից ներկայացված հայտին: Ըստ այդմ՝ աջակցություն է ցուցաբերվում ներդրող ընկերությանը, ինչպես նաև ՀՀ վերականգնվող էներգետիկայի քաղաքականության իրականացման համար անհատական քայլերի որոշակիացմանը: «ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրով սահմանվել են գործողություններ տասնամյա հեռանկարում՝ 2011-2020թթ.. վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության խթանման համար: Միաժամանակ սահմանվել է փուլային մոտեցում՝ այդ գործողությունների և համապատասխան թիրախների վերանայման, դրանց արդյունքների գնահատման, փոփոխված իրավիճակի գնահատման արդյունքում նոր գործողությունների և թիրախների սահմանման նպատակով: Եվ այսպես, կառավարության որոշմամբ թույլատրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր համայնքների վարչական սահմաններում գտնվող, Կոտայքի մարզի Մեղրաձոր, Հրազդան համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ընդհանուր մինչև 1,250 հեկտար առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրել ԱՄԷ-ում գրանցված «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը՝ վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության առաջնեկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ իրականացնելու համար: Ինչպես նշել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, նախարարության գնահատականներով նախատեսվող քամու կայանների հզորությունը կկազմի մոտ մինչև 150 մեգավատտ, իսկ ներդրումների ծավալը՝ 150 մլն դոլար:Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և հորդորել նախարարին հետևողական լինել և ուշադրության կետրոնում պահել տվյալ ծրագրի իրականացման ընթացքը:

18/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.62
+0.03
Եվրո (EUR)
414.27
+0.38
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.15
+0.59
33448.23
-223.91
Արծաթ
384.55
-4.35