Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ամերիկյան 7 առաջատար ընկերություն հետաքրքրված է ՀՀ էներգետիկ ոլորտում ներդրումներով
12/05/2017 18:27
Կիսվել

Ամերիկյան 7 առաջատար ընկերություն հետաքրքրված է ՀՀ էներգետիկ ոլորտում ներդրումներով

Ամերիկյան 7 ընկերություններ պատրաստ են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացնել ներդրումներ: Նրանց հետաքրքրությունների և ձեռնարկվելիք քայլերի մասին առավել առարկայական քննարկումներ կծավալվեն մայիսի 17-ին Հայաստանում տեղի ունենալիք վերականգնվող էներգետիկայի համաժողովի շրջանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը նշեց, որ վերականգնվող էներգետիկայի համաժողովն այն ջանքերի շարունակությունն է, որոնք ուղղված են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը: Նրա խոսքով` էներգետիկայի ոլորտը Հայաստանում աճ ապահովող ոլորտներից է, և այստեղ վերականգնվող էներգետիկան, մասնավորապես, արևային և քամու էներգիան մեծ ներուժ ունեն:

«Այս համաժողովի շրջանակներում ներկայացնում ենք ամերիկյան 7 առաջատար ընկերությունների, որոնք հետաքրքրված են շուկայով, և հետաքրքրությունը կարող է հիմք հանդիսանալ գործընկերություն հաստատելու համար: Այս համաժողովը գործնական հնարավորություններ է տալիս ընկերություններին տեսնելու, թե ինչ պոտենցիալ կա, ինչպես կարելի է աշխատել և արդեն իսկ ձեռնամուխ լինել գործնական քայլերի` 55 մեգավատտ արևային կայանների կառուցման, տանիքներին արևային մարտկոցների տեղադրման ուղղություններով: Ինչպես նաև այլ հնարավորությունների մասով գործնական իրական քայլեր պատրաստ են կատարվել»,- ասաց Յուսենը` հավելելով, որ 55 մեգավատտ կայանի կառուցման համար լինելու է մրցույթային գործընթաց և ընկերությունների ներկայացրած հայտերից ընտրվելու է լավագույն դիզայն առաջարկողը, որը հնարավորություն կստանա իրականացնել այդ աշխատանքները: Յունեսի տեղեկացմամբ` նման կայանների կառուցման համար միջին հաշվով կատարվում է 200 մլն դոլարի ներդրում, իսկ ընթացքում շինարարական աշխատանքները և աշխատատեղերի ստեղծումը ևս որոշակի լրացուցիչ օգուտ են բերում երկրի տնտեսական աշխուժացմանը:

Նրա խոսքով` ամերիկյան ընկերությունների շրջանում ավելի մեծ հետաքրքրություն է ձևավորվել հայաստանյան էներգետիկ համակարգի նկատմամբ: Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավարը, որպես ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանում հաջող տնտեսավարելու օրինակ նշեց «Կոնտուր գլոբալ» ընկերության կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերումը: 

Նա նաև նկատեց, որ Հայաստանը պատրաստվում է էներգափոխանակումներ իրականացնել Վրաստանի հետ, ինչը նշանակում է, որ շուկան միայն Հայաստանով չի սահմանափակվում` այլ ավելի ընդգրկուն և մեծ է դառնում:

Համաժողովը կազմակերպում են «Կոնտուր Գլոբալ» և «Ամերիաբանկ» ընկերությունները:

Մեթյու Յուսենը նաև հավելեց, որ, բացի էներգետիկայի ոլորտից, ամերիկյան ընկերությունների շրջանում կա նաև հետարքրքություն հանքարդյունաբերության և գյուղատնտեսության նկատմամբ: «Աշխատելով ՀՀ կառավարության հետ` փորձում ենք նպաստավոր պայմաններ ապահովել, որպեսզի բիզնես միջավայրը հետաքրքրված լինի ներդրումներ կատարելու հարցում»,- ասաց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25