Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ԻՏՁՄ. Մեկնարկել է 2017թ. ԴիջիԹեք բիզնես ֆորումը
09/06/2017 13:33
Կիսվել

ԻՏՁՄ. Մեկնարկել է 2017թ. ԴիջիԹեք բիզնես ֆորումը

Գործարկվել է wcit2019 պաշտոնական կայքը, ներկայացվել է պաշտոնական տեսահոլովակը

Հունիսի 9-ին մեկնարկել է 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Բիզնես ֆորումի պաշտոնական մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ողջունեց միջոցառման հյուրերին և ներկայացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը: Վարչապետի ուղերձում մասնավորապես նշվում է. «Չափազանց մեծ է ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը, որը 2008 թ-ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Այս տարի ևս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար»: Վարչապետը նաև կարևորել է Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը և նշել, որ սա մեծ  հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման և Հայաստանն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու առումով:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance – WITSA) նախագահ Իվոն Չիուն, միևնույն կառույցի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոյզանթը: Միջոցառմանը կմասնակցեն նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏՏ և բիզնեսի այլ ճյուղերի ներկայացուցիչներ:

Բիզնես ֆորումի օրակարգի առաջին թեման 2019 թ-ին Երևանում  WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկն էր: Մաևտիկա ընկերության ներկայացուցիչ Հայկուհի Տաքսիլդարյանը ներկայացրեց WCIT 2019-ի բրենդինգը: Գործարկվեց նաև wcit2019.org ու ցուցադրվեց WCIT 2019-ի հոլովակը: WCIT 2019-ը կանցկացվի 2019 թ. հոկտեմբերի 3-6-ը՝ «Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center) խորագրի ներքո: Համաժողովի և խորագրի հիմքում ընկած են 4 կարևոր թեմաներ. կրթություն, ապակենտրոնացում, մարդասիրություն և Հայաստանը որպես աշխարհի ՏՏ առաջընթացի այլ աղբյուր կամ կենտրոն: Հենց այս նպատակով է, որ ԻՏՁՄ-ն ծրագրում է ինժեներական կրթության հնարավորություններ ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար և ներդնել «Արմաթ» խմբակներ յուրաքանչյուր դպրոցում:

Բիզնես ֆորումի օրակարգային մյուս թեմաներն են.

– ՏՏ լուծումներ` Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով

– ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով    

– Տեխնոլոգիական ոլորտի և ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ և ձևաչափեր

– Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար

– Կիբերանվտանգության ազգային ստանդարտի մշակում

– Հայմեփ. համահայկական ներուժի ցանց   

– Վերականգնվող էներգիա և բնապահպանություն

– Պետական համակարգերի կառավարում

– Արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում և կիրառումը բիզնեսում

Հավելենք, որ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի միակ միջոցառումն է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի, բիզնեսի այլ ճյուղերի և կառավարության հետ երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008թ-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: ԴիջիԹեք բիզնես ֆորումի օրակարգը և հավելյալ տեղեկատվություն ներկայացված է www.businessforum.am կայքում:

Հիշեցնենք, որ ՏՏ Համաշխարհային համաժողովը (WCIT) WITSA-ի կողմից անցկացվում է 1978 թ-ից: WITSA-ն ներկայացնում է աշխարհի ՏՀՏ ինդուստրիայի 90 տոկոսը: ԻՏՁՄ-ն անդամակցում է WITSA-ին 2004 թ-ից: Դեռևս 2014 թ-ին ԻՏՁՄ-ն Մեքսիկայում անցկացվող WCIT 2014-ի շրջանակում  մասնակցության հայտ է ներկայացրել և շահել 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը: Իսկ  2015  թ. ՀՀ կառավարության հետ համատեղ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր: ՏՏ Համաշխարհային համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 2019-ին Հայաստանում սպասվում են միջազգային ՏՀՏ ոլորտի շուրջ 2000 հյուրեր:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25